MENU
Главная » 2016 » Июнь » 14 » Ինչ կկատարվի օրգանիզմում, եթե 10 օր շաքարավազ չօգտագործեք
loading...
16:12
Ինչ կկատարվի օրգանիզմում, եթե 10 օր շաքարավազ չօգտագործեք

 

Ինչ կկատարվի օրգանիզմում, եթե 10 օր շաքարավազ չօգտագործեք

Վերջին տարիներին մշտապես խոսվում է առողջության վրա շաքարի բացասական ազդեցության մասին, սակայն այժմ մարդիկ ավելի շատ են սպառում շաքար, քան երբևէ։ 
 
Բարեբախտաբար, շաքարի պատճառած վնասը կարելի է հեշտությամբ կանխել կամ անգամ վերականգնել։ Դիետաների մեծ մասը արդյունքներն ապահովում են ամիսների ընթացքում, սակայն շաքարի սպառման նվազեցումը կարող է արդյունքներ ցույց տալ անմիջապես։
Երեխաների մոտ կատարված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ շաքարի սպառման դադարեցումը էականորեն բարելավում է առողջությունն ընդամենը 10 օր անց։ Հետազոտության վրա աշխատել է Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողների թիմը՝ բժիշկ Ռոբերտ Լուսթիգի գլխավորությամբ։
 
Գիտնականներին հաջողվել է կրճատել տրիգլիցերիդների թիվը միջինը 33 միավորով, վնասակար խոլեստերինի մակարդակն իջել է 5 միավորով։ Հետազոտությանը մասնակցող բոլոր երեխաների մոտ ընդամենը 10 օրում կտրուկ նվազել է 2-րդ տիպի շաքարախտով հիվանդանալու հավանականությունը։
Կարևոր է նաև իմանալ, որ բոլոր կալորիաները նույնը չեն, օրինակ 100 կալորիա շաքարը նույնը չէ, ինչ 100 կալորիա սպանախը։Ապրանքը կարող է կալորիապես ցածր լինել, սակայն պարունակել շատ շաքար։ Այնպես որ կալորիաների հաշվումը  այնքան էլ կարևոր չէ։
Խորհուրդ է տրվում օրական օգտագործել ընդամենը 12 գրամ շաքարավազ, ինչն առկա է միայն 1 բաժակ գազավորված ըմպելիքի մեջ։ Շաքարը չունի սննդային արժեք, այնպես որ օրգանիզմը դրա կարիքը չունի։ 
 
Ինչպե՞ս հրաժարվել շաքարից
 
Եթե արդեն իսկ գիտակցում եք, որ կախվածություն ունեք քաղցրից, ապա գիտեք նաև, թե որքան դժվար է հրաժարվել դրանից։ Շաքարից կախվածությունը կարող է լինել այնպես, ինչպես դեղամիջոցներից կախվածությունն է։ 
Այնպես որ, պետք է ուժեղ լինել, որպեսզի հրաժարվել շաքարից։ Դժվարը միայն սկիզբն է։ Փորձեք ապրել առանց շաքարավազի 10 օր, որից հետո այլևս շաքարի կարիք չեք ունենա։ Խուսափեք քաղցր ըմպելիքներից, սուրճն ու թեյը խմեք առանց շաքարի, հրաժարվեք շոկոլադից կամ ընտրեք 70-ից 85 տոկոս կակաո պարունակող շոկոլադներ։
 
Առավոտյան կերեք սպիտակուցներով հարուստ սնունդ։ Արյան մեջ շաքարի նոր մակարդակին հարմարվելու համար օրգանիզմին սպիտակուցներից բացի անհրաժեշտ են նաև ածխաջրեր, որոնք առկա են բանջարեղենի մեջ։
Պատրաստ եղեք ճգնաժամային պահի, որը հաղթահարելու դեպքում կհաղթահարեք նաև շաքարից կախվածությունը։
Просмотров: 9125 | Добавил: Mancho | Рейтинг: 5.0/1
loading...