MENU
Главная » 2016 » Июнь » 13 » Ստելու ամենատարածված 5 պատճառները
loading...
19:37
Ստելու ամենատարածված 5 պատճառները

Չկա մարդ, ով չի ստում ու որին չեն ստում: Սուտը մարդու մտավոր կարողության դրսևորումն է  ճիշտ այնպես, ինչպես երազելը, մտածելը, ստեղծագործելը, պլանավորելը, համակարգելը:  Ու եթե մենք մարդու ուղեղի արգասիքների մնացած թվարկածների նկատմամբ հարգալից ու գնահատական վերաբերմունք ենք դրսևորում, ապա ստին վերաբերում ենք մեղմ ասած ոչ դրական: Եվ այնուամենայնիվ, որքան էլ մենք սուտը համարենք ոչ գեղեցիկ կամ ոչ արդարացի երևույթ /չնայած նրան, որ ոչ մեկս էլ ապահովագրված չենք ստելուց/, այն ունի նաև իր դրական կողմերը: Այս ամենը հասկանալու համար առաջարկում ենք ծանոթանալ մարդու ստելու հիմնական 5 պատճառներին:

 

 

 

Պատճառ №1 Սուտ,  որը շահ է հետապնդում: Ոչ միշտ է լինում, երբ մարդը ստում է չար դրդապատճառներից ելնելով: Շատ հաճախ ստելու հետևում կանգնած է ճշմարտությունը պատմելու մեծ ցանկությունը, սակայն այդ ճշմարտությունը չի կարող փրկել իրավիճակը, որովհետև ստող մարդը չունի այնքան ինքնավստահություն, համարձակություն կամ ցանկություն՝ ճշմարիտը ասելու համար: Դասական օրինակ է դեռահասի կողմից ծնողից գումար խնդրելը՝ իբր թե դպրոցում պարտադրված դասագիրքը գնելու, բայց իրականում հավանած աղջկա համար ծաղիկներ գնելու համար:

Պատճառ №2 Սուտ ինքնապաշտպանության նպատակով: Երբ մարդը հասկանում է, որ ճշմարտությունը կխոցի իրեն, կստեղծի բարդ իրավիճակ իր համար ու առհասարակ ՝ գլխացավանքներն անխուսափելի են, նա ստիպված ստում է:  Ասվածի դասական օրինակը ամուսնական հարաբերություններում տղամարդու կնոջն ասված սուտն է իր գտնվելու վայրի, իրեն շրջապատող մարդկանց մասին: Այսպես տղամարդը իրեն ապահովագրում է կես րոպեն մեկ կնոջ կրկնվող հեռախոսազանգերից, եթե օրինակ՝ աշխատանքից ուշանալու պատճառ է հայտարարում ոչ թե այն, որ օֆիսում ինչ որ աշխատակցուհու տարեդարձն է և կոլեկտիվով պետք է նշեն, այլ ասում է, որ տնօրենը լրացուցիչ հանձնարարություն է տվել, որը աշխատանքից հետո պիտի արվի:

Պատճառ №3 Սուտ հանուն փրկության ու բարօրության: Սա ստելու միակ բարոյական տարբերակն է: Ենթադրենք երեխայի ատամը պետք է հեռացվի: Ծնողը ստիպված ասում է երեխային, որ գնում են ընդամենը ստուգելու ատամի վիճակը, ու չնայած լավ գիտի, բայց չի ասում, որ ատամը հեռացվելու է: Տվյալ դեպքում ծնողը երեխայի վստահությունը չկորցնելու համար հետո դիմում է  երկրորդ ստին՝ ասելով, որ ինքը ևս տեղյակ չի եղել այդ մասին: Կամ ենթադրենք մարդը տեղյակ է, որ իր ընկերը ծանր, անբուժելի հիվանդ է, բայց ամեն կերպ հավաստիացնում է ընկերոջը, որ ամեն ինչ լավ է, որ հիվանդությունը բուժելի է: Այս բոլոր դեպքերում, համաձայնեք, որ սուտը անխուսափելի է ու արդարացված:

Պատճառ №4 Հիվանդագին սուտ: Շատ մարդիկ, անկախ տարիքից , ստում են միայն այն բանի համար, որ նրանց չի հերիքում շրջապատի ուշադրությունը: Իսկ ստի միջոցով նրանք իրենց ներկայացնում են հենց այն բարձունքին, որին իրականում երազում են հայտնվել: Սկզբնական փուլում այս հնարքը գործում է, սակայն հետո, երբ ստերի շարանը երկարում է ու պարբերաբար բացահայտվում ՝ ստողի համար բարձունքից ընկենելն անխուսափելի է դառնում: Դա կարող է լինել սուտ իր ֆինանսական, մտավոր կարողությունների, իր անցյալի,  ապագայի մասին, կարող է լինել սուտ իր էության հետ կապված, ընտանեկան կարգավիճակի հետ կապված և շատ ու շատ այլ իրավիճակներում:

Պատճառ №5 Սուտ վերահսկելու նպատակով: Սա ստելու ամենանենգ դրսևուրմն է:  Ենթադրենք՝ խանութի աշխատակցուհին չի հասցրել հետևել հաճախորդի անցուդարձին, ու որպեսզի պարզի, թե արդյոք կախիչից բացակայող բլուզը գտնվում է հենց այդ կոնկրետ հաճախորդի պայուսակի մեջ, ասում է, որ տեսախցիկը գողությունը ֆիքսել է: Սա իհարկե գործող մեթոդ է, բայց համաձայնեք, որ անչափ տգեղ,  եթե կորած ապրանքը տվյալ հաճախորդի պայուսակում չի հայտնաբերվում: Կամ՝ սենյակի դարակին դրված գումարն անհետացել է և կասկածյալը երեխան է: Ծնողը հայտարարում է, որ տեսել է, թե ինչպես է իր տղան վերցրել գումարը: Երեխան արդարանում է, որ նման բան չի եղել, և այդ ընթացքում երեխան բացահայտում է,  որ ծնողը գումարը ոչ թե դարակին, այլ պատեուհանագոգին էթողել: Իրավիճակ, որ փակուղի է հիշեցնում՝ համաձայնեք:  

Եվ Վերջում՝  անկախ նրանից ինչի համար եք ստում, հիշեք ամենակարևորը՝ ինչպիսին էլ լինի սուտը՝ հանուն փրկության , թե ինքնապաշտպանության նպատակով, այն միևնույնն է սպանում է ձեր հանդեպ վստահությունը:

Просмотров: 1034 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...