MENU
Главная » 2016 » Июнь » 12 » Գազարի հյութը՝ հոդացավերի դեմ
loading...
22:21
Գազարի հյութը՝ հոդացավերի դեմ

Հոդացավերն ու ոսկրացավերը հաճախ կարող են հանգեցնել քրոնիկ բորբոքային պրոցեսների առաջացման կամ այլ լուրջ հիվանդությունների: Նման ցավերը բուժելու համար անհրաժեշտ է բնական քսուքներ քսել հոդերին, կանխարգելել դրանց քարացումը, ամրացնել ոսկորներն ու նվազեցել բորբոքումները:

Որոշ մարդիկ պնդում են, որ ոսկրացավեր գոյություն չունեն: Նրանք նշում են, որ ցավում են միայն հոդերն ու դրանց շրջապատող նյարդերը, քանի որ ոսկորները զգայուն չեն:

Ognov կայքը խորհուրդ է տալիս բնական ըմպելիք, որը կնվազեցնի բորբոքումները, կամրացնի ոսկորները, կլավացնի հոդերի վիճակը:

Բնական միջոցի բաղադրության մեջ են մտնում հզոր մթերքներ, որոնք արդյունավետ կերպով պայքարում են բոբոքումների դեմ՝ լավացնելով իմունային համակարգը:

Բաղադրություն

  • 5-6 գազար
  • Կես թ/գ սև պղպեղ
  • 2 սմ կոճապղպեղի արմատ
  • 1 սմ քրքումի արմատ(կամ կես թ/գ քրքումի փոշի)

Ցանկության դեպքում կարող եք գազարը մաքրել: Քերեք կոճապղպեղն ու քրքումը: Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի կամ հյութաքամիչի մեջ: Ամբողջը լավ խառնեք, մինչև համասեռ զանգված ստանաք:

Խմեք այս հյութից 50-60 մլ, օրական 3 անգամ՝ սննդի յուրաքանչյուր ընդունումից 30 րոպե առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցողմի մոռացիրոր յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցինԻնչը օգտակար է մեկինկարող է հակացուցված լինել մյուսին

Просмотров: 4197 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...