MENU
Главная » 2016 » Июнь » 12 » Վարսերի և գլխամաշկի խնամք՝ մեղրի օգտագործմամբ
loading...
16:56
Վարսերի և գլխամաշկի խնամք՝ մեղրի օգտագործմամբ

 

Մեղրը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ: Դեռ վաղ ժամանակներից հայտնի է այս մթերքի օգտակարությունը: Գոյություն ունեն հարյուրավոր խոհարարական և կոսմետիկ բաղադրատոմսեր, որոնց հիմնական բաղադրամասը մեղրն է: Այն օգտագործվում է նաև վարսերի և գլխամաշկի խնամքի ժամանակ:

Այսօր կան մեղրի հիմքով պատրաստված բազմաթիվ կոսմետիկ միջոցներ: Սակայն կանանց մեծ մասը նախընտրում է ինքնուրույն պատրաստել մեղրով տարբեր տեսակի սնուցող դիմակներ, որոնց  օգտագործման դեպքում վարսերը ստանում են առողջ փայլ, փափկություն, ծավալ և ամուր մազարմատներ:  Բացի այդ,  մեղրով պարաստված որոշ դիմակների հաշվին դուք կարող եք բնականոն կերպով ձեր վարսերի գույնը մի քանի երանգով բացել:

Մեղրը պարունակում է B խմբի բոլոր վիտամինները, որոնց շնորհիվ օժտված է հակաբակտերիային և հակասնկային հատկություններով: Դրանք օգնում են ախտահանել գլխամաշկը: Մեղրը հարուստ է նաև հակաօքսիդանտներով և հակամանրէային հատկություններով, որոնց հաշվին բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը և արագանում են մաշկի վերականգնման հատկությունները:

Просмотров: 2023 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...