MENU
Главная » 2016 » Июнь » 12 » 5 բան, որ չի կարելի անել բաժանումից անմիջապես հետո
loading...
16:02
5 բան, որ չի կարելի անել բաժանումից անմիջապես հետո

Հազվադեպ է լինում, երբ առաջին սիրահարվածությունը վերաճում է երկար տարիների սիրո: Իսկ դա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրն անցել է բաժանման սև գծով, երբ զգացմունքները մարել են և հարաբերությունները ավարտվել: Եվ միևնույն է աղջիկներն ամեն անգամ կրկնում են սխալները:

Ահա հինգ կանոն, որ կօգնեն ձեզ հաղթահարել բաժանումը և անցնել առաջ.

 

1. Փորձեք զսպել արտաքինի հետ կտրուկ փոփոխություններ անելու ձեր ցանկությունը

Նոր սանրվածքով դեպի նոր կյանք իհարկե լավ է: Սակայն մի քիչ սպասեք մինչև հանգստանաք: Վատ տրամադրությամբ դուք կարող եք բարկությունը մազերի վրա թափել, ինչը ձեզ լավատեսություն չի հաղորդի:

2. Չարժե յուրաքանչյուր զգացմունքային պոռթկման մասին կիսվել սոցցանցերում

Պարտադիր չէ, որ բոլորը իմանան, թե ինչ է կատարվում ձեր կյանքում: Սոցցանցերը ձեր անձնական օրագիրը չեն, որպեսզի ամեն ինչ գրեք այնտեղ:

3. Առանց առիթ մի զանգահարեք

Իհարկե անհնար է չմտածել հարազատ դարձած մարդու մասին: Երբ նախկին սիրեցյալի պատկերը հայտնվում է ձեր դիմացը ամեն 5 րոպե մեկ՝ դա բնական է: Սակայն բաժանումից հետո նա դառնում է հորինված կերպար: Նրա մասին կարելի է մտածել, բայց զանգել արդեն սխալ կլինի:

600x580

4. Եթե որոշել եք ընկերներ մնալ, թողեք դա հետագայի համար

Որոշների համար «մնալ ընկերներ» պայմանավորվածությունը ուղղակի միջոց է քաղցրացնել դառնությունը: Որոշները սակայն, իրոք, ընկերներ են մնում շատ տարիներ: Սակայն հարաբերությունների նոր կարգավիճակի անցումը պետք է հետաձգել, քանի որ այժմ դրանք ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Սկզբում պետք է սառել, ներել, սովորել ձեր հարաբերությունների փոխված կարգավիճակին: Կարելի է ստուգել պատրա՞ստ եք դուք արդյոք ընկերական հարաբերությունների, թե՞ ոչ: Դուք պատրաստ ե՞ք լսել նրա նոր ընկերուհու մասին և ընդհանրապես չազդվել: Եթե ոչ, ուրեմն ընկերական հարաբերությունների մասին մոռացեք:

5. Միանգամից փոխարինող մի գտեք

Բաժանման ապրումների կրակից միանգամից գցվել նոր սիրու գիրկը նույնպես վատ միտք է: Թողեք թող վերքը սպիանա:

Просмотров: 930 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...