MENU
Главная » 2016 » Июнь » 9 » 10 բացահայտում սուրպերմարկետների նենգ խորամանկությունների մասին
loading...
17:10
10 բացահայտում սուրպերմարկետների նենգ խորամանկությունների մասին

« Մտա սուպերմարկետ մի երկու բան առնելու, բայց դուրս եկա լիքը զամբյուղով ու գերծախսով»՝ ծանո՞թ իրավիճակ է, դե ուրեմն մեր այս հոդվածը հենց քեզ համար է: BlogNews-ն այսօր կսովորեցնի քեզ տնտեսումներով գնումներ կատարելու բոլոր նրբություններն ու կբացահայտի սուպերմարկետների բոլոր նենգ խորամանկությունները, որոնց շնորհիվ մենք միշտ մի քանի անգամ ավելին  ենք ծախսում, քան պետք է:

Խորհուրդ N1  Սուպերմարկետ գնալուց առաջ անպայման կազմիր ցուցակ, որտեղ մանրամասն նշված կլինի ինչ է պետք գնել, ինչ քանակությամբ և մոտավոր գինը: Հաշվիր ու քեզ հետ վերցրու հենց այնքան գումար, որքան որ կազմում է քո գնումների նախահաշիվը: Այնուհետև, մի փոքրիկ գումար ևս վերցրու ու պահիր դրամապանակիդ այն գրպանում, որտեղ սովորաբար այցեքարտեր են պահում: Հիշի՛ր, դա ոչ թե քո ծախսելու գումարն է, այլ գումար SOS իրավիճակների համար, օրինակ՝ անսպասելի անձրև սկսվեց  ու դու ստիպված պետք է տաքսով տուն վերադառնաս, կամ՝  շտապ զանգել է  պետք, իսկ հեռախոսիդ մարտկոցը նստել է, ու դու ստիպված դիմում ես տերմինալի օգնությանը:

Խորհուրդ N Գնումների ցուցակը կազմելուց առաջ անպայման  ստուգիր սառնարանը: Սուպերմարկետում դու արդեն կհիշես ինչ ունես տանը և կկարողանաս համադրել տան եղած ուտելիքի հետ: Ենթադրենք սառնարանում կա մեկ բազուկ, կես կաղամբ, տոմատ, սոխ  հետևաբար քեզ պետք է գնել գազար, կարտոֆիլ, կանաչի և միս՝ բանջարապուր պատրաստելու համար:

Խորհուրդ N3 երբեք սոված ստամոքսով սուպերմարկետ մի մտիր, եթե պետք է գնումներ անես  ոչ թե այդ պահին քաղցդ հագեցնելու /ենթադրենք մի յոգուրտ կամ մի բուլկի առնելու/, այլ տան համար անհրաժեշտ սննդամթերք ձեռք բերելու համար: Երբ դու քաղցած ես, ամեն ինչ շատ ավելի համեղ ու ախորժալի է թվում, քան իրականում կա: Սուպերմարկետ գնալուց  առաջ անպայման մի փոքր սնվիր տանը: Դա քեզ կօգնի չսևեռվել գրավիչ կիսաֆաբրիկատների, պատրաստի աղցանների ու նախուտեստների վրա:

Խորհուրդ N4 Մի թափառիր  ողջ սուպերմարկետով: Առանց այս ու այն կողմ նայելու գնա ուղիղ այն բաժինը, որտեղ նախատեսված են քո գնումները: Հիշի՛ր, առաջին անհրաժեշտության ապրանքները սուպերմարկետներում հնարավորինս հեռու են միմյանցից դասավորված: Սա ևս մարկետինգային խորամանկություն է, որի շնորհիվ գնորդը մինչ կփնտրի իրեն անհրաժեշտ ապրանքը, ընթացքում կգտնի էլի ապրանքներ, որոնք թեև նախատեսված չէին,բայց  արի ու տես, որ ևս «կարևոր» են:

Խորհուրդ N5 Երբեք մի գնիր  այն ապրանքները, որոնք մեծ քանակությամբ ու մեծ գնապիտակներով շարված են անցուղիներում: Տպավորությունն այնպիսինն է, որ դրանք ամենաշատը վաճառվող ապրանքներն են, բայց իրականում դրանք հենց այն ապրանքներն են, որորնք շատ վատ են վաճառվում և  ունեն գրեթե սպառված պիտանելիության ժամկետ:

Խորհուրդ N6 Մի՛ զլացիր, սուպերմարկետում անպայման նայիր ներքևի դարակները: Աշխարհի բոլոր սուպերմարկետներում մարդու տեսադաշտի  հարմար բոլոր դարակներում վաճառվում են ամենաթանկ ապրանքները և այն մթերքները, որոնք անհրաժեշտ է շատ արագ վաճառել: Իսկ ահա այն ապրանքները, որոնք ոչ մի առումով որակապես չեն զիջում ու դեռ շատ ավելի մատչելի գին ունեն՝ գտնվում են ամենաներքևի դարակներում:

Խորհուրդ N7 Լավ հիշիր, արագ սպառման ժամկետով բոլոր ապրանքների /ձու,ցանկացած տեսակի  կաթնամթերք, հացաբուլկեղեն, կիսաֆաբրիկատներթարմ տեսականին միշտ շարքի ամենավերջում է լինում տեղադրված՝ ձեռքի համար դժվարամատչելի հեռավորության վրա: Ձգիր ձեռքդ ու զգուշորեն շարքի ամենավերջից վերցրու այն ամենը, ինչը որ քեզ պետք է:

Խորհուրդ N8 Երբ սուպերմարկետ ես մտնում երեխայի հետ, ապա ավելորդ գերծախսից խուսափելու համար փոքրիկին տեղավորիր սայլակի մեջ, որը հարմարեցված է նրա  նստելու համար: Մարկետինգային ամենաստոր քայլը, որ օգտագործում են բոլոր սուպերմարկետներում, հետևյալն է. Բոլոր այն ապրանքները, որոնք գրավում են մեր փոքրիկներին՝ լինի դա խաղալիք, չիպսեր, տարբեր տեսակի թանկարժեք, բայց անիմաստ շոկոլադաձվիկներ,  սուպերմարկետներում տեղադրվում են այն դարակներում, որոնք երեխաների տեսադաշտում են: Նույնը արվում է նաև դրամարկղի մոտ: Երբ երեխան դեռ փոքր է, նա չի գիտակցում, որ իր վերցրած ամեն մի ապրանքի համար ծնողը գումար է վճարում, և առհասարակ՝ երեխային դժվար է բացատրել այս ամենը, ուստի որպեսզի դրամարկղում դուք անհարմար իրավիճակում չհայտնվեք՝ խանութ մտնելուց առաջ փոքրիկի հետ պայմանավորվեք ինչ-որ մի ապրանքի ձեռքբերման մասին, վերցրեք այդ ապրանքը առաջինը ու հետո անցիր քո գնումներին՝ ընթացքում երեխայի հետ զրուցելով ու գնումների ցուցակը քննարկելով, որպեսզի երեխան չձանձրանա զամբյուզի մեջ նստած մնալուց:

Խորհուրդ N9 Ցուցափեղկից արդեն իսկ կշռված ու գնապիտակը կպցրած  շոկոլադ, կոնֆետ կամ այլ ապրանքներ վերցնելուց առաջ անպայման հաշվի առ, որ նրա վրա գրված է ոչ թե այդ ողջ քանակության ,  այլ դրա 100 գրամի գինը: Այս ծուղակում շատերն են հայտնվում, բայց երբ դրամարկղում պարզվում է, որ գրվածը միայն 100 գրամի գինն է, և ոչ թե ողջ փաթեթի, որը ոչ թե հարյուր, այլ ենթադրենք 350 գրամ է, ապա ստացվում է, որ դու ստիպված պիտի ծախսես քո նախատեսածից 2.5 անգամ ավելի գումար:

Խորհուրդ N10  Գնումներ կատարելիս օգտագործիր «հատով առնելու» օրենքը: Քո ինչի՞ն է պետք 1կգ գազարը, եթե աղցանիդ կամ բանջարապուրիդ մեջ պետք է օգտագործես ընդամենը 3 գազար, կամ ինչի՞ համար գնել 1կգ բանան, եթե դու  օրվա մեջ ուտում ես ընդամնեը 1 բանան: Այս սկզբունքը քեզ կօգնի նախ՝ տնտեսել գումարդ, և երկրորդ՝ միշտ թարմ սննդամթերք օգտագործել:

Просмотров: 1396 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...