MENU
Главная » 2016 » Июнь » 7 » Ազատվե՛ք հոդացավերից և ավելորդ քաշից
loading...
18:13
Ազատվե՛ք հոդացավերից և ավելորդ քաշից
Ազատվե՛ք հոդացավերից և ավելորդ քաշից


Եթե դուք ունեք հոդացավեր, ապա այս հոդվածը ձեզ համար է: Հոդացավերի ամենաառաջին պատճառը ավելորդ քաշն է: Սակայն դրանից ազատվելու համար պետք է ընտրել խելացի և անվնաս եղանակներ: Այն ֆիզիկական վարժությունները, որոնք կկատարեք ավելորդ քաշից ազատվելու համար, պետք է կատարեք տեխնիկապես ճիշտ, և ինչը հատկապես կարևոր է՝ մասնագետի հսկողության ներքո: Հակառակ դեպքում դուք կարող եք ունենալ ցավեր և վնասվածքներ հատկապես ծնկահոդերի շրջանում:

Ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ միաժամանակ կարևոր է նաև պահպանել ճիշտ սննդակարգը: Սակայն հեռու մնացեք բոլոր տեսակի դիետաներից: Ֆիզիկապես առողջ լինելու կարևորագույն նախապայմաններից մեկը հավասարակշռված սննդակարգի առկայությունն է:

Կերակուրի մեջ օգտագործեք ստորև ներկայացված վիտամինները հոդացավերից ազատվելու  և ճիշտ սնվելու համար:

Օմեգա 3 ճարպաթթու, որն ունի կենսաբանական մեծ նշանակություն և լայնորեն կիրառվում է բժշկության մեջ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման, ուղեղի աշխատանքի կարգավորման, ինֆեկցիոն հիվանդությունների, հոդերի ախտահարման կանխարգելման և այլ ոլորտներում:

վիտամին, որն անհրաժեշտ է մկանների ճիշտ զարգացման համար: Անհրաժեշտ քանակությամբ հանքային տարրերի գործածման արդյունքում ատամներում ու ոսկրակառուցվածքում փոփոխությունը զգալի կլինի: Օրինակ, եթե հիվանդ ոսկրերի դեպքում օրական 200 գ կաթնաշոռ ուտեք և թարմ կիտրոնահյութ խմեք, ապա ոսկրազանգվածը կամրանա ու հնարավոր կլինի խուսափել կոտրվածքներից:

Կոլագեն, որն օրգանիզմի հյուսվածքների մեջ մտնող սպիտակուց է. այն պատասխանատու է մաշկի առաձգականության և երիտասարդության համար: Օրգանիզմը արտադրում է բավարար քանակի կոլագեն մինչև 25 տարեկան, որից հետո ժամանակի ընթացքում և արտաքին որոշ գործոնների ազդեցությամբ սկսում է պակասել կոլագենի քանակը:

Եվ իհարկե, օրվա ընթացքում մի՛ մոռացեք խմել շատ ջուր և օգտագործե՛ք կալցիումով ու սպիտակուցով հարուստ սննդամթերք: 

Просмотров: 6199 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...