MENU
Главная » 2016 » Июнь » 6 » Վերականգնեք թափված մազերը՝ ընդամենը 2 բաղադրիչի օգնությամբ
loading...
11:14
Վերականգնեք թափված մազերը՝ ընդամենը 2 բաղադրիչի օգնությամբ

Մազաթափությունը լուրջ և տհաճ խնդիր է, որի պատճառով շատերն են տառապում: Լինի սթրեսի, գենետիկայի կամ այլ պատճառներով, պարզվում է, դրա լուծումն առկա է:

Սոխը հրաշալի միջոց է մազերի վաղաժամ սպիտակելու դեմ, բացի այդ, այն նաև մեծ քանակությամբ օգտակար տարրեր է պարունակում, որոնք պաշտպանում են գլխամաշկը բորբոքումներից կամ թեփից: Մաշկաբանական ամսագրերից մեկը հետազոտություն էր անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ հետազոտության մասնակիցները, որոնք տառապում էին տեղային մազաթափությունից, 2 ամիս շարունակ սոխի հյութը քսել են իրենց գլխամաշկին օրական 2 անգամ և առավել լավ արդյունքի էին հասել, քան այն մարդիկ, որոնք օգտագործել էին այլ միջոցներ:

Ինչպես վերականգնել թափված մազերը

 

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Բնական մեղր
  • Սոխ

Պատրաստման եղանակը

Մաքրեք 2 գլուխ սոխը, միջին չափի կտրատեք և լցրեք բլենդերի մեջ: Այնուհետև, սոխը լցրեք քամիչի վրա և գդալի միջոցով քամեք ամբողջ հյութը: Այս հյութին ավելացրեք 1-2 թ/գ մեղր և, եթե ցանկանում եք, կարող եք ավելացնել նաև բնական յուղեր:

Մերսող շարժումներով տարածեք հյութը մազաթափված հատվածների վրա, կամ, եթե ցանկանում եք՝ ամբողջ գլխամաշկին: Հատուկ գլխարկով ծածկեք գլուխը և թողեք այդպես մնա ամբողջ գիշեր, կամ առնվազն՝ 45 րոպե: Առավոտյան լվացեք գլուխը:

Просмотров: 30128 | Добавил: Mancho | Рейтинг: 5.0/2
loading...