MENU
Главная » 2016 » Июнь » 2 » Շնչառությունն ազդում է գեղեցկության վրա
loading...
17:13
Շնչառությունն ազդում է գեղեցկության վրա

Սթրեսի դասական նշանն արագ մակերևույթային շնչառությունն է: Այդ պատճառով դրա հակառակը՝ խորը, դանդաղ շնչառությունը, թույլ է տալիս հանգստանալ: Այն օգնում է կանգնեցնել սթրեսային ռեակցիան կամ գոնե վերահսկել: Այդպիսի շնչառությունը փոխում է մարմնում ածխաթթու գազի և թթվածնի հաշվեկշիռը՝ ի օգուտ է ներգիա հաղորդող թթվածնի:

Հիշեք, որ ածխաթթու գազն արդեն օգտագործված է, ապրելու և արդյունավետ գործելու համար մեր հյուսվածքները կարիք ունեն մշտապես մատակարարվող թարմ թթվածնի: Վերջինս անհրաժեշտ է օրգանիզմին, այն գլխավոր սնուցող նյութն է: Առանց թթվածնի մենք մի քանի րոպեից կմահանանք: Ուղեղի, նյարդերի, գեղձերի և ներքին օրգանների ամբողջական աշխատանքը կախված է թթվածնից: Դրա պակասը շատ ուժեղ անդրադառնում է ողջ օրգանիզմի՝ և ներքին օրգանների, և մաշկի վրա:

Շնչառությունը ոչ միայն թթվածին է մատակարարում օրգանիզմին: Դանդաղ, վերահսկվող շնչառությունն արևելյան շատ վարժությունների հիմքն է, որոնք օրգանիզմը բերում են ավելի հավասարակշռված վիճակի:

Հենց այսպիսի շնչառությունն է հանում սթրեսի նշանները: Եթե դուք երբևէ զբաղվել եք յոգայով, ապա պետք է իմանաք, թե ինչպես է մարդը զգում պարապմունքից հետո: Դուք թուլություն եք զգում և էներգիայի հոսք, հեռու եք վեճերից ու սթրեսային իրավիճակներից, և աշխարհը ձեզ ներդաշնակ է թվում:

Երբ դուք կենտրոնանում եք ձեր շնչառության վրա, ոչ մի բանի մասին չեք մտածում: Մտքերի ուղղության այս փոփոխությունը օգնում է ձեր գիտակցությունից հանել սթրեսի սադրիչներին, բերել ձեզ գիտակցության ավելի խորը մակարդակի:

Հիշեք, որ շնչառությունը կարող է ուժեղ միջոց լինել գեղեցկության և առողջությանհամար:

Շնչում ենք գեցեցկություն, արտաշնչում՝ սթրես 

Ձեր սիմպատիկ նյարդային համակարգը, ամենայն հավանականությամբ, ծանրաբեռնված է աշխատում: Դա նյարդային համակարգի մասն է, որը ակտիվանում է սթրեսի, անհանգստության, վտանգի դեպքում: Դեպրեսիան, մկանային լարվածությունը և ցավը, գաստրիտի և էնտերիտի արտահայտումները, անքնությունը, այդ բոլորը սիմպատիկ նյարդային համակարգի գերլարվածության արդյունք են: Ժամանակն է թողնել, որ այն հանգստանա:

Բարեբախտաբար, գոյություն ունի նյարդային համակարգի այլ մաս ևս՝ պարասիմպատիկ, որը թուլացնում է օրգանիզմը: Խորը շնչառությունն ամենաարագ միջոցն է այդ երկու համակարգերի փոխգործակցության համար՝ հաշված վայրկյանների ընթացքում այն անցնում է անհանգստության բարձր մակարդակից ցածրին: Սրտխփոցը դանդաղում է, մկանները թուլանում, զարկերակային ճնշումը՝ իջնում:

Просмотров: 809 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...