MENU
Главная » 2016 » Май » 29 » Խմեք այս ըմպելիքն ամեն առավոտ, և այն Ձեր մարմնի հետ հրաշքներ կգործի
loading...
13:09
Խմեք այս ըմպելիքն ամեն առավոտ, և այն Ձեր մարմնի հետ հրաշքներ կգործի
Երբ ծնվում ենք, մեր օրգանիզմն 90 %-ով կազմված է ջրից, իսկ 60 տարեկանից հետո մեր օրգանիզմում ջրի քանակը կազմում է 50-60 % միայն։
Երբ մենք ջրազրկվում ենք, մեր հյուսվածքները թունավորվում ու կոշտանում են։ Սնուցող նյութերը չեն յուրացվում, ինչպես հարկն է, թունավոր նյութերը դուրս չեն գալիս մեր բջիջներից ու ավշից։ Մեր արյունը թանձրանում է, և ուղեղի աշխատանքը խափանվում է։
Իսկ գիտե՞ք, թե ինչ է խումհարը. ջրազրկություն։ Շատ մարդիկ ամեն օր ջրազրկության խնդիր են ունենում։ Արթնանալով նրանք սուրճ են խմում՝ առույգանալու համար, այնինչ այն ևս մեկ ջրազրկող միջոց է, հետևաբար նաև ևս մեկ հարված օրգանիզմին, որը միայն ավելի է ջրազրկում այն։
Ջուրը Ձեր լավագույն հակադեպրեսանտն է առավոտյան, և ահա թե ինչու ենք մենք Ձեզ հորդորում ամեն առավոտ 1 լիտր ջուր խմել։
Խմելու ջուրը կարթնացնի Ձեր միտքը, կփափկեցնի հյուսվածքները (կթեթևացնի քրոնիկական ցավերը), մի փոքր ջուր կհասնի Ձեր աղիներ՝ խթանելով աղիների աշխատանքը։ Այսպիսով, Դուք ստիպված չեք լինի ողջ օրը պահել աղիներում գիշերվա ընթացքում կուտակված արտաթորանքն ու կրկին յուրացնել այն օրգանիզմում։
Առավոտյան ջրի բաժակի մեջ անհրաժեշտ է ավելացնել ևս մեկ խոնավեցնող միջոց՝ կիտրոնի հյութ։ Ցիտրուսներում մեծ քանակությամբ ջրածին է կենտրոնացած, իսկ ջրածինը խոնավեցնող հատկություն ունի։ Կիտրոնը նաև մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում։
Բացի այդ, ըմպելիքի բաղադրության մեջ կարելի է ավելացնել մեթիլսուլֆոնիլմեթան, որը սննդային օրգանական ծծումբի բնական աղբյուր է, այն կա բոլոր կենդանի օրգանիզմներում։
 
Ինչու է այն օգտակար
 
♦Նպաստում է վնասված հյուսվածքների վերականգնմանը, ավելի լավ է ազդում բորբոքային գործընթացների ապաքինման վրա, քան յուրաքանչյուր հակաբորբոքային դեղահաբ և չունի կողմնակի վնասակար ազդեցություն։
♦ Ամրապնդում է իմունային համակարգը։
♦ Խթանում է հակաօքսիդային ռեակցիան։
♦ Դրական ազդեցություն է թողնում հոդերի, մաշկի ու մազերի վրա։
♦Մասնակցում է թույներից լյարդը մաքրելու գործընթացին և դրա միջոցով ազդում օրգանիզմի շատ այլ գործընթացների վրա։
♦ Հանգստացնում է շատ ախտանշաններ, ինչպես օրինակ ցավերը։
♦ Թարմացնում է աղիների լորձաթաղանթը։
 
Մեթիլսուլֆոնիլմեթանի թերապևտիկ քանակությունը կազմում է օրական 3 ճաշի գդալ, սակայն մեզնից շատերը դրա օգտագործմանն ընտելանալու կարիք ունեն, մինչև որ կարողանան հասնել անհրաժեշտ չափաբաժնի։
Այն ավելի հեշտ է մարսվում օրգանիզմում վիտամին C-ի հետ։ Բացի այդ, ջրի հետ կիտրոնը մեղմում են մեթիլսուլֆոնիլմեթանի համը։ Պարզապես սկսեք փոքր չափաբաժնից, ինչպես արդեն նշվեց, և ավելացրեք դրա չափաբաժինը՝ հաշվի առնելով, թե ինչպես են օրգանիզմն ու համային ռեցեպտորներն արձագանքում դրան։
Եվ այսպես, անհրաժեշտ է՝
♦ 1 լիտր ջուր
♦ ½ կիտրոն
♦ 1 ճաշի գդալ մեթիլսուլֆոնիլմեթան
Просмотров: 9287 | Добавил: Mancho | Рейтинг: 4.0/1
loading...