MENU
Главная » 2016 » Май » 26 » Խնձորն ու սոխը վարիկոզի դեմ
loading...
09:38
Խնձորն ու սոխը վարիկոզի դեմ

 

Ա. Ամասիացին գրել է. «Սոխը բացում է արյունատար անոթները, ակտիվացնում է արյան շրջանառությունը»: Վարիկոզի, տրոմբոֆլեբիտի դեպքում խորհուրդ է տրվում ուտել հում սոխ:

  • Խառնեք կիտրոնի ու ոսկեգույն կճեպ ունեցող սոխի հյութեր ու մեղր (1:1:1,5), տարան փաթաթեք բրդյա կտորով, 24 ժամ թրմեք տաք տեղում: Խառնուրդից 1 ճաշի գդալ լուծեք 200 մլ գոլ, չեռացրած ջրի մեջ, խմեք նախաճաշից 30 րոպե առաջ:
  • Գազարի տերևուքը նույնպես օգտակար է երակներին, այնպես որ, ոչ թե թափեք, այլ թրմեք եռջրի մեջ ու խմեք օրվա ընթացքում. 50 գրամ տերևուք, 500 մլ եռջուր:
  • Խնձորի մեջ պարունակվող ռուտինն ու ասկորբինաթթուն կանխարգելում են «նստվածքի» առաջացումը երակների պատերի վրա:

Հատկապես օգտակար են խնձորի երկար պահպանվող տեսակները:

  • 100 գ խնձորը կտրատեք, լցրեք 200 մլ եռջրի մեջ, 8 ժամ թրմեք ջերմապահում: Առավոտյան խնձորը տրորեք, քամեք: Խմեք 100-ական մլ՝ նախաճաշից ու ընթրիքից 1 ժամ առաջ: Շարունակեք 20 օր: Քուսպն ուտելի է:
  • Մշկընկյուզը տրորեք, 100 գ հումքը 14 օր թրմեք 500 մլ օղու մեջ, քամեք: Խմեք 20-ական կաթիլ՝ օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Շարունակեք 20 օր: Կրկնեք մեկ ամիս անց:

Աղբյուրը <a href="http://168.am/2015/08/17/526040.html">© 168.am</a></br>

Просмотров: 1743 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...