MENU
Главная » 2016 » Май » 26 » Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կտավատի սերմեր եք օգտագործում
loading...
09:36
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կտավատի սերմեր եք օգտագործում

 

Կտավատի սերմերը շատերի մոտ կանոնավոր սննդակարգի անբաժան մասն են կազմում: Այս սերմերն արդեն որքան ժամանակ առաջատար հորիզոնական են զբաղեցնում սուպեր-մթերքների ցուցակում: Այն կարող եք ավելացնել տարբեր բաղադրություններին և հարստացնել ձեր կերակրատեսակները:

Իսկ ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կանոնավոր կերպով օգտագործում եք կտավատի սերմերը: Healthyfoodstar կայքն առանձնացրել է մի քանի երևույթներ, որոնք տեղի են ունենում մեր օրգանիզմում, երբ ամեն օր կտավատի սերմեր ենք օգտագործում:

1. Սերմերը հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք դրական ազդեցություն ունեն ամբողջ օրգանիզմի վրա:

2. Կտավատի սերմերը 50%-ով նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակն արյան մեջ:

3. Այս սերմերը նվազեցնում են օրգանիզմում տրիգլիցերիդի մակարդակը 60%-ով:

4. Կտավատի սերմերն ունեն կանխարգելիչ հատկություն, երբ խոսք է գնում շաքարախտի և արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու մասին:

5. 3 ճաշի գդալ կտավատի սերմերը պարունակում են այնքան օմեգա-6, որքան կա կես կիլոգրամ ձկան մեջ:

6. Կտավատի սերմերը հարուստ են մանրաթելերով և դրական են ազդում մարսողության վրա:

Աղբյուրը <a href="http://168.am/2015/08/19/526776.html">© 168.am</a></br>

Просмотров: 5272 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...