MENU
Главная » 2016 » Май » 24 » Մեր ընտանիքը Ստամբուլում ապրում է այնպես, ինչպես Հայաստանում. Մարիամ Մելիքյան (ֆոտոշարք)
loading...
16:46
Մեր ընտանիքը Ստամբուլում ապրում է այնպես, ինչպես Հայաստանում. Մարիամ Մելիքյան (ֆոտոշարք)

 

Մեր ընտանիքը Ստամբուլում ապրում է այնպես, ինչպես Հայաստանում. Մարիամ Մելիքյան (ֆոտոշարք)
Life.panorama.am-ը զրուցել է մոդել, դերասանուհի Մարիամ Մելիքյանի հետ: Դերասանուհին երեկ՝ մայիսի 22-ին, նշել է ծննդյան 25-րդ ամյակը, իսկ մեզ հետ կիսվել է անակնկալների մանրամասներով ու բացառիկ լուսանկարներ տրամադրել:

Պարզվում է՝ Մարիամի մտերիմ ընկերուհին որոշել է հետաքրքիր ու «արտառոց» անակնկալ մատուցել նրան.

«Ծննդյանս օրվա նախորդող գիշերը ընկերուհուս աշխատավայրից զանգահարում են ու ասում, որ ընկերուհիս ընկել ու կոտրել է ոտքը: Դե իսկ ես էլ այդ լուրը լսելուն պես անհանգստացած գնացի ընկերուհուս աշխատավայր, ուր նա տոնական տորթով, փուչիկներով ու ջերմ տրամադրությամբ ինձ էր սպասում:  Անկեղծ ասած, մի պահ մոռացել էի, որ ժամեր անց մեկնարկելու է ծննդյանս օրն ու իսկապես անակնկալի եկա, անգամ թե ուրախությունից, թե մինչ այդ ունեցածս վախից սկսեցի հուզվել»,- պատմեց Մարիամ Մելիքյանն ու նշեց, որ դա միակ անսպասելի անակնկալը չի եղել.

«Այս տարի շատ էի ուզում նշել ծննդյանս օրը, քանի որ 25-րդ ամյակս էր ու համընկնում էր աղջկաս 7-րդ ամսվա հետ, բայց ամուսինս իր գործերի պատճառով չէր կարողանալու գար ու նախապես որոշեցինք, որ խնջույք չենք կազմակերպի: Սակայն ամեն անգամվա նման ամուսինս ինձնից գաղտնի շատ հաճելի անակնկալ էր պատրաստել ինձ համար. նա հեռվից հեռու մեծ ու շատ գեղեցիկ խնջույք էր կազմակերպել, հրավիրել էր մտերիմ ընկերուհիներիս ու ընտանիքիս անդամներին, որի մասին ինձ հայտնեցին ընդամենը ժամեր առաջ: Ամուսինս մտածել էր ամեն ինչի մասին՝ դիմել էր այն կազմակերպությանը, ով նախընտրած կերպով էր կատարել սրահի ձեւավորումը, տոնական տորթը, նա անգամ զգուշացրել էր ոճաբան Ալիսա Հարությունյանին, որպեսզի իմ եւ աղջկաս համար նախորոք պատվիրված զգեստները մեկ օր առաջ փոխանցի մեզ»,- պատմեց 25-ամյա մոդելը:

Մարիամ Մելիքյանը նկատեց նաեւ, որ ամուսինը անակնկալ խնջույքից զատ մտածել է նաեւ նվերի մասին.

«Ամուսինս ոսկյա շատ գեղեցիկ զարդ է նվիրել: Երեկվա անակնկալներս իսկապես շատ էին, հուզմունքս անընդհատ մեջս էի պահում, բայց երբ ամուսնուս ուղարկած ծաղիկները բերեցին ու հնչեց մեր սիրած երգը, որը կրկին նա էր պատվիրել, այլեւս չկարողացա զսպել արցունքներս. շատ կցանկանայի, որ նա էլ երեկ լիներ մեր կողքին: Ի դեպ, նվերների մասին խոսելիս, ուզում եմ առանձնակի նշել աղջկաս, ով իմ կյանքի ամենամեծ նվերն է: Այս տարի առաջին անգամ որպես մամա նշեցի ծննդյանս օրը ու դրանից ելնելով էլ՝ այս տարի լավագույն ծնունդս էր ինձ համար: Աղջկաս ծնունդը ամբողջովին փոխել է կյանքս, հիմա առավել լուսավոր ու գունավոր եմ դարձել, ամեն առավոտ չեմ զլանում ու շնորհակալություն եմ հայտնում Աստծուն աղջկաս եւ ամուսնուս համար, ես գնահատում եմ ունեցաս ու խնդրում, որ կարողանամ պահպանել այս ամենը »,-նշեց Մարիամն ու պատմեց փոքրիկ Կամիլայի մասին.

«Աղջիկս արդեն մանկական քայլակով առաջին քայլերն է անում, շատ լուսավոր բալիկ ունեմ: Ի դեպ՝ նշեմ, որ տարեդարձիցս մի քանի օր առաջ աղջիկս ինձ նվեր մատուցեց ու արտասանեց «մամա» բառը, բայց ասեմ, որ նա դեռեւս 6 ամսականում Ստամբուլի օդանավակայանում հայրիկին հրաժեշտ տալիս ասաց «պապա», որից թե ես, թե ամուսինս շատ հուզվեցինք»: 

Մարիամ Մելիքյանի ամուսինն այս պահին գտնվում է Ստամբուլում, ուր եւ դերասանուհին է հաճախ մեկնում, հետաքրքրվելով, թե հարմարվե՞լ է արդյոք այնտեղի ապրելակերպին, Մարիամը նշեց.

«Գիտեք, որքան էլ մարդիկ ինձ քննադատեն, միեւնույն է, ես գիտեմ, թե ինչպիսինն եմ ես ու ինչեր եմ զգում: Մեր ընտանիքը Ստամբուլում ապրում է այնպես, ինչպես ապրում է Հայաստանում, դրա համար այնտեղի կյանքին հարմարվելու խնդիր չկա, պարզապես ինքս երկար չեմ կարողանում հեռու լինել Հայաստանից ու դրա համար էլ ամուսնուս համեմատ ես ավելի շատ եմ գալիս այստեղ: Հիմա իմ ու ամուսնուս միակ խնդիրը հաճախ իրարից հեռու լինելն է,  բայց ինչ արած՝ նա պետք է աշխատի եւ չի կարող ամեն օր մեր կողքին լինել»,- պատմեց դերասանուհին:

Просмотров: 2346 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...