MENU
Главная » 2016 » Май » 23 » Կարելի՞ է արդյոք բուժել ատամները հղիության ընթացքում
loading...
21:14
Կարելի՞ է արդյոք բուժել ատամները հղիության ընթացքում

Կարելի՞ է արդյոք բուժել ատամները հղիության ընթացքում

Ինչպես գիտեք, հղիության շրջանում կանացի օրգանիզմն ամենաշատն է վիտամինների և հանքանյութերի կարիք ունենում: Առաջին հերթին դա վերաբերում է կալցիին, որի կարիքն օրական 1500-1600 մգ-ով ավելանում է:

Եվ, երբ օրգանիզմը կալցիի կարիք է զգում՝ սկսում է "վերցնել" այն ոսկորներից և ատամներից, ինչի հետևանքով ոսկորները դառնում են փխրուն, թուլանում է ատամների էմալը: Բժիշկները հորդորում են հղիության ընթացքում ատամների հետ խնդիր ունենալու դեպքում՝ անհապաղ դիմել ատամնաբույժի, սակայն բուժման ընթացքը սկսելու համար կան որոշակի սահմանափակումներ:

Ատամների բուժումը ցանկալի չէ սկսել հղիության առաջին և վերջին եռամսյակների ընթացքում: Առաջին դեպքում օրգանիզմի նյարդային համակարգն ավելի զգայուն է լինում, երկրորդի ժամանակ՝ պտղի օրգանները նախապատրաստվում են ինքնութրույն կենասագործունեության:

Ատամների բուժման լավագույն տարբերակը հղիության երկրորդ եռամսյակի ընթացքում է:

Ինչ վերաբերում է ցավազրկմանը, եթե հնարավոր է բուժումն անցկացնել առանց դրա՝ շատ լավ է, սակայն, եթե առանց ցավազրկման բուժելն անհնար է, պետք չէ անհանգստանալ, քանի որ ժամանակակից ցավազրկող միջոցները ոչ մի վնաս չեն հասցնում պտղին: Այս դեպքերում նախընտրելի է առանց ադրենալինի ցավազրկողը:

Просмотров: 1638 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...