MENU
Главная » 2016 » Май » 23 » Կարմիր սոխը փայլող և առողջ մազեր կպարգևի
loading...
19:48
Կարմիր սոխը փայլող և առողջ մազեր կպարգևի

Մազերի և գլխամաշկի առողջության համար կարմիր սոխը բնական լավագույն բաղադրիչն է։ Այն հարուստ է ծծումբով, որը խթանում է կոլագենի արտադրությունը և շատ կարևոր է մազերի աճի համար։ Պարբերաբար օգտագործելու դեպքում արդյունքները սպասեցնել չեն տա։

Բաղադրատոմսը.

2-ից  4 կարմիր սոխն անցկացնել քերիչով և քամել հյութը։ Սոխի հյութը քսել մազերին և գլխամաշկին՝ մերսելով։ Պահել 15 րոպե, իսկ եթե ունեք ժամանակ, ապա նախընտրելի է պահել 30 րոպե։ Լվանալ մազերը սովորականի պես։

Կատարեք այս պարզ գործողությունը ամիսը 2 անգամ։ Սա չափազանց առողջարար բուժում է գլխամաշկի և մազերի համար, որը կբարելավի մազերի որակը։ Սոխի հոտի հետ կապված կարիք չկա անհանգստանալ, քանի որ այն լվանալուց անմիջապես հետո անհետանում է։

Просмотров: 7048 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...