MENU
Главная » 2016 » Май » 23 » Ինչպես պարզել, թե ինչ տվյալներ է հավաքում ֆեյսբուքը ձեր մասին
loading...
19:18
Ինչպես պարզել, թե ինչ տվյալներ է հավաքում ֆեյսբուքը ձեր մասին

facebook-notifications.jpgԳրեթե բոլորն էլ ինչ-որ մի պահ մտածել են այն մասին, թե ինչ տվյալներ է հավաքում ֆեյսբուքն իրենց մասին։

Սոցիալական ցանցն օգտվողներին տալիս է հնարավորություն ներբեռնել ողջ արխիվը ու տեսնել, թե ինչ տվյալներ կան այնտեղ պահպանված գրանցման օրվանից սկսած։


Ներբեռնման գործընթացը շատ հեշտ է։ Ստորև դիտեք նկարների օրինակով, թե ինչպես կարող եք այդ անել։

 

 

 

Մտեք կարգավորումների բաժին

 

to-start-downloading-your-data-from-facebook-is-easy.jpg

 

Սեղմեք ներբեռնել պատճենը, «Download a copy»

 

in-the-settings-menu-where-you-normally-change-your-password-click-the-download-a-copy-button.jpg

Այնուհետև «Start my archive» ու սպասեք մինչ ձեր էլեկտրոնային հասցեին ֆեյսբուքը կուղարկի ներբեռնման հղումը։ Թե ինչքան ժամանակում կգա էլ. նամակը, կախված է՝ ինչքան շատ են ձեր տվյալները։

Տվյալները գալիս են  .zip ֆայլի տեսքով, որտեղ ֆեյսբուքը դրանք հավաքագրել է HTML էջերի տեսքով

 

when-you-opt-to-get-an-archive-of-what-you-shared-facebook-will-send-you-an-email-sometimes-you-may-have-to-wait-a-while-depending-on-how-much-information-you-have-on-facebook.jpg

 

Հղումն ստանալուց հետո սկսեք նայել «index.htm» ֆայլից։ Այն բրաուզերում ցույց կտա, թե ինչ տեսք ունի ձեր մինի էջը։ Index-ն արդեն իսկ տալիս է բավականաչափ տեղեկատվություն ձեր մասին, ներառյալ՝ գրանցման ամսաթիվը, հարաբերությունների կարգավիճակը (Relationship)` այդ թվում նախկինները, ընտանիքի, կրթության, աշխատանքի մասին ինֆորմացիա։ Սա այն ամբողջ տեղեկությունն է, որը դուք տվել եք ֆեյսբուքին նախկինում։

 

fb-track.jpg

 

Տվյալները ներբեռնելուց հետո կարող եք նկատել, որ ֆեյսբուքը պահպանել է բոլոր լուսանկարները, վիդեոները, որոնք դուք երբևէ վերբեռնել եք սոցիալական ցանց։ Այնտեղ նշվում է, թե ե՞րբ եք արել լուսանկարը, որտե՞ղ ու IP հասցեն, որտեղից որ վերբեռնել եք։

 

fb-photo.jpg

 

Կգտնեք նաև տեղեկություն այն մասին, թե գրանցման օրվանից սկսած ում եք հեռացրել ձեր ընկերների ցանկից։ Ցավոք, տվյալներ չկան այն մասին, թե ովքեր են ձեզ հեռացրել։

Այն նաև հնարավորություն է տալիս դիտել, թե  ինչպիսի իրադարձությունների եք (Event) նախկինում հաճախել։

Այստեղ կարող եք տեսնել ձեր հաղորդագրությունների պատճեները, բայց հարմարավետության առումով, ավելի լավ է նայեք դրանք հենց ֆեյսբուքում։

Ads-ում կգտնեք տեղեկություն այն մասին, թե ըստ ֆեյսբուքի ինչն է ձեզ ավելի շատ հետաքրքրում, ինչ գովազդների վրա եք սեղմել կարճ ժամանակվա ընթացքում, այսինքն՝ ամբողջ տեղեկատվությունը չէ, որ տրամադրվում է։ 

Ներբեռնելով այս ֆայլը, կարող եք տեսնել նաև, թե ովքեր են ձեզ «բզել» (Poke):

Просмотров: 3717 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...