MENU
Главная » 2016 » Март » 11 » «Իմ կյանքում հանդիպած յուրաքանչյուր կնոջ սիրել եմ ու սիրում եմ». Հայկո
loading...
01:06
«Իմ կյանքում հանդիպած յուրաքանչյուր կնոջ սիրել եմ ու սիրում եմ». Հայկո

«Իմ կյանքում հանդիպած յուրաքանչյուր կնոջ սիրել եմ ու սիրում եմ». Հայկո

 

Նրա երգերի ներքո շատերը սիրահարվել են, բաժանվել, կարոտել: Նա այն երգիչն է, ով միշտ մնաց իրեն հավատարիմ և ոչինչ չկարողացավ կոտրել նրան: Արտիստ, ում անձնական կյանքը միշտ քննարկան առարկա է:

Past.am-ը ներկայացրել է սիրված երգիչ, տաղանդավոր կոմպոզիտոր, սիրող ամուսին ու հոգատար հայր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի անձնական կյանքի որոշ մանրամասներ:

Թերևս Հայկոն այն երգիչն է, ով երբեք չի «հնանում»: Նրա երգերը միշտ լսելի են և հոգու նուրբ լարերին հասնող: Նրա տաղանդն ու շնորհքը աննկարագրելի են:

Բոլորին է հայտնի, որ սիրված արտիստն ամուսնացած է եղել երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ, թեև մինչ օրս նշում են, որ օրինական ամուսիններ չեն եղել:

«Իմ անձնական կյանքում ովքեր եղել են, բոլորին սիրել եմ ու սիրում եմ: Բայց ապրելով կյանքը՝ առաջ գնալով հանդիպեցի նրան, ով շատ ուժեղ էր և պահեց ինձ իր կողքին: Կինը մնում է կին, եթե նա չի ցանկանում, որ լինի, ինչ էլ ուզես անես, երբեք չի լինի»:

Չնայած նրան, որ Հայկոն ամուսնացած է եղել, այդ հանգամանքը երբեք չի խանգարել և արգելք չի հանդիսացել Անահիտի համար ընտրություն կատարելիս:

«14 տարվա տարիքային տարբերություն կա մեր մեջ: Թվում է՝ ես իմ երիտասարդությունը ապրել եմ, բայց, անկեղծ ասեմ, ես նրա հետ կրկին ապրում եմ իմ երիտասարդությունը»,- խոստովանում է Հայկոն: Զույգն ունի մեկ որդի` Արմանը, ով լրացնում է ընտանեկան ջերմ մթնոլորտը:

Հայկոն եւ Անահիտ ՍԻմոնյանը իրենց փոքրիկ ընտանիքի համալրումը Աստծո կամքին են թողել

Զույգը երկրորդ մեղրամիսն Ավստրալիայում է անցկացրել:)

Աստղային զույգը երաժշտական, ստեղծագործական կյանքում անհատական է ներկայանալու:)

Просмотров: 1002 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...