MENU
Главная » 2016 » Март » 6 » 2 րոպեում 3 անգամ օրգազմ ապրող կինը վախենում է տնից դուրս գալ (16+, ֆոտո)
loading...
13:19
2 րոպեում 3 անգամ օրգազմ ապրող կինը վախենում է տնից դուրս գալ (16+, ֆոտո)

2 րոպեում 3 անգամ օրգազմ ապրող կինը վախենում է տնից դուրս գալ (16+, ֆոտո)

 

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի 30-ամյա բնակչուհի Անայա-Կառլիսը հայտարարել է, որ հազվադեպ հիվանդությամբ է տառապում, որը հաճույքի ուժեղ նոպաներ է առաջացնում, խորտակում է նրա կյանքը, քանի որ դրա պատճառով ստիպված է իր ժամանակի մեծ մասը տանն անցկացնել և զրկված է աշխատելու հնարավորությունից, գրում է Mail Online-ը:

Սեռական այս հիվանդությունը կնոջ մոտ ախտորոշվել է երեք տարի առաջ: Առաջին նոպան խանութում է տեղի ունեցել: Կինը միանգամից չի հասկացել, ինչ է կատարվում, սակայն մի քանի վայրկյան անց նա ընկել է գետնին և միանգամից մի քանի օրգազմ զգացել: Հասարակական վայրերում տեղի ունեցող օրգազմների պատճառով կինը ստիպված է տանը մնալ:

Բժիշկներին նա դիմել է միայն այն բանից հետո, երբ երկու ժամում ավելի քան 200 օրգազմ է զգացել: Ցավոք, բժիշկները չեն կարողացել օգնել նրան: Նրանք միայն անբուժելի հիվանդություն են ախտորոշել, որը ջրազրկում է առաջացնում:

Անայան 10 տարեկան որդի ունի: Նա խուսափում է մարդաշատ վայրերից: Ավելին, հիվանդության պատճառով նա կարծես հեռացել է որդուց, քանի որ չի կարողանում մասնակցել նրա դպրոցական կյանքին:

Սակայն, նրա խոսքերով, ամենասարսափելին այն է, որ նա կատարվածը չի կարող բացատրել որդուն, քանի որ երեխան դեռ շատ փոքր է: Այդ իրավիճակը ազդում է նաև Անայայի ամուսնության վրա:
«Մենք նախկինի պես զբաղվում ենք սեքսով, սակայն դա երկուսիս համար էլ չափազանց դժվար է»,- խոստովանել է կինը:

zhenshhina-ispytyvayushhaya-po-tri-orgazma-za-dve-minuty-boitsya-vyxodit-iz-doma_46601_0

Просмотров: 3277 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...