MENU
Главная » 2016 » Февраль » 27 » 10 նշանակալի թվեր աստվածաշնչային թվագիտության մեջ, որոնք իրենց մեջ ամփոփում են բազում գաղտնիքների բանալիներ
loading...
22:54
10 նշանակալի թվեր աստվածաշնչային թվագիտության մեջ, որոնք իրենց մեջ ամփոփում են բազում գաղտնիքների բանալիներ

10 նշանակալի թվեր աստվածաշնչային թվագիտության մեջ, որոնք իրենց մեջ ամփոփում են բազում գաղտնիքների բանալիներ

 

Աստվածաշունչն աշխարհի ամենահայտնի գրքերից մեկն է: Ամենահայտնին լինելուց բացի, այն շատերի համար ոգեշնչման աղբյուր է և բացարձակ տեքստ: Իսկ ոմանք էլ աշխատում են գտնել այդ գրքի մեջ գաղտնի կոդեր և ծածկագրված ուղերձներ: Վերաբերվել դրան կարելի է տարբեր ձևերով, բայց Աստվածաշնչում կան ամենաքիչը 10 նշանակալի թվեր, որոնք հիշատակվում են բազմաթիվ անգամներ: Հնարավոր է, հենց դրանք թույլ կտան բարձրացնել անցյալի և ապագայի գաղտնիքի վարագույրը:

1. «1»

Զարմանալի չէ, որ «1» թիվն օգտագործվում է Աստվածաշնչում` նշելու համար միակ իրական Աստծուն: Աստվածաշնչում բազմիցս կրկնվում են այնպիսի թեզիսներ, ինչպիսին են. «Դու չպետք է ունենաս ոչ մի այլ աստված, բացի ինձանից», «Մեր տերը հանդիսանում է միակ աստվածը», և այլն: Թվագետները պնդում են, որ «1» թիվը գլխավորն է Աստվածաշնչում, քանի որ բոլոր կարևոր գործողությունները միայնակ են կատարվել:

2. «22»

Աստվածաշնչում «22» թիվն օգտագործվում է բավականին արտասովոր, բայց հանրահաշվորեն միանգամայն հիմնավորված ձևով: Եթե 22-ը բաժանեք 7-ի, ապա կստացվի հաստատուն թիվ` «Պի»: Աստվածաշունչը կարելի է բաժանել 3 մեծ «սեկցիաների», յուրաքանչյուրում՝ 22 գրքով: Հրեական այբուբենը բաղկացած է 22 տառերից: Հայտնությունն ավարտում է ամբողջ Աստվածաշունչը 22-րդ գլխով:

3. «40»

Աստվածաշնչում «40» թիվն օգտագործվում է ինչ-որ բանի ավարտը ցույց տալու համար: Այն 2 Կտակարաններում օգտագործվում է 146 անգամ: Իսրայելցիները ստրկացվել են եգիպտական փարավոնների կողմից 400 տարվա (10 հատ 40) ընթացքում, Աստված ստիպեց իսրայելցիներին թափառել անապատում 40 տարի, մահվան պահին Մովսեսը 120 տարեկան էր (3 հատ 40), Մովսեսն աղոթքներով 40 օր անցկացրել է Սինայ լեռան վրա, Հիսուսի պահքն անապատում տևել է 40 օր:

4. «12»

Կենդանակերպի 12 նշան, օրվա և գիշերվա 12 ժամեր, 12 գլխավոր Օլիմպիական աստվածներ, 12 աստվածաշնչային սերունդներ, 12 առաքյալներ. «12»-ը շատ կարևոր թիվ է Աստվածաշնչում: Առավել ակնհայտ օրինակ են հանդիսանում Իսրայելի 12 սերունդները: Աշխարհի վերջից հետո 144 հազար քրիստոնյաներ կհամբարձվեն երկինք` 12 հազարական մարդ Իսրայելի յուրաքանչյուր սերնդից: Նոր Երուսաղեմը` երկնքի քաղաքը, շրջապատված է եղել 12 պատերով, որոնց հիմքում դրված են եղել 12 թանկարժեք քարեր: Կենաց Ծառի վրա 12 տարբեր մրգեր են աճում:

5. «4»

Սովորաբար «4» թիվն ինչ-որ բանի ավարտն է ցույց տալիս: Սուրբ գրոց հիմնական մարգարեները 4-ն են` Եսայի, Երեմիա, Եզեկիել և Դանիել: Ապոկալիպսիսի ձիավորները 4-ն են: Կան 4 հրեշտակներ` կանգնած երկրի 4 կողմում: Եվ, ի վերջո, խաչն ունի 4 կողմ: 5_640x336

6. «10»

Կան շատ դեպքեր, որոնցում 10 թիվը հանդես է գալիս՝ որպես հիմնական: Ամենակարևորը` 10 պատվիրաններ: Հիմնական 10 պատվիրաններից բացի, կան նաև ուրիշ 603 պատվիրաններ, այսինքն, ընդհանուրվերցրած, 613 պատվիրան. 6+1+3=10: Մարդն ունի 10-ական մատներ ձեռքերին և ոտքերին: Բնական է, որ 10-ը հանդիսանում է Աստվածաշնչի կարևորագույն թվերից մեկը: Նույնիսկ Հին Կտակարանում հաճախ նշվում է «10» թիվը: Աստված խոստացավ չկործանել Սոդոմը և Գոմորը, եթե այնտեղ գտնվեին 10 բարեպաշտ մարդիկ: Հիսուսը կատարել է 37 հրաշք, իսկ 3+7=10: 6_640x336

7. «6»

Աստվածաշնչում «6» թիվն օգտագործվում է ինչ-որ անկատար բան ցույց տալու համար: Աշխատանքային շաբաթում կա 6 օր, իսկ 1 օր` հանգստի համար: Աստվածաշնչում այս թվի կիրառման ամենահայտնի օրինակը 666-ն է, կամ գազանի թիվը:

8. «3»

Այստեղ առաջին հերթին, իհարկե, մտաբերում ես Սուրբ երրորդությունը, այսինքն՝ «3» թիվն ամբողջականություն է նշանակում: Հիսուսն ուներ 13 առաքյալ, բայց 3-ին նա ավելի շատ էր սիրում` Պետրոսին, Հովհաննեսին և Հակոբոսին: Սատանան գայթակղեց Հիսուսին 3 անգամ: Աստվածաշնչում հիշատակվում է 3 հրեշտակ` Միքայել, Գաբրիել և Լյուցիֆեր: Մահվան պահին Հիսուսը 33 տարեկան էր: Նա մեռելներից հարություն առավ 3-րդ օրը:

9. «21»

Եսայիի մարգարեությունը Մեսիայի մասին, ակնհայտ է դառնում 7-րդ գլխի 14-րդ բանաստեղծությունում. 7+14=21: Գոյություն ունի 14 սերունդ (2 հատ 7)` Աբրահամից մինչև Դավիթ, 14 սերունդ` Դավթից մինչև հրեաների բաբելոնյան արտաքսում, և ևս 14` այդպահիցմինչև Հիսուս: 9_640x435

10. «7»

Աստվածաշնչում «7» թիվն օգտագործվում է՝ ցույց տալու համար կատարելություն: Աստված հայտնության մեջ ասել է, որ կա 7 Հոգի: Վկայության խորանում դրվել է աշտանակ՝ 7 մոմերով` մենորա: Նոյը տապան բերեց «մաքուր» կենդանիների յուրաքանչյուր տեսակից 7-ական զույգ: 10_640x480

Աղբյուրը <a href="http://168.am/2016/02/27/601767.html">© 168.am</a></br>

Просмотров: 4209 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...