MENU
Главная » 2016 » Февраль » 6 » Ճապոնուհիների նրբագեղ կազմվածքի 7 գաղտնիք
loading...
19:34
Ճապոնուհիների նրբագեղ կազմվածքի 7 գաղտնիք

Դուք երբևէ տեսե՞լ եք գեր ճապոնուհի: Այդ երկրում այդպիսի խնդիր գոյություն չունի: Այնտեղ հենց ծնվելուց սովորեցնում են ճիշտ սնվել և այդ պատճառով կանայք այնտեղ կարիք չունեն մշտապես հետևելու իրենց քաշին:

Նրանք երբեք ոտքի վրա չեն սնվում և չեն չարաշահում արագ սնունդը:

1. Նրանք միշտ սնվում են հանգիստ միջավայրում: Ճապոնուհիները շատ դանդաղ են սնվում: Նրանք վայելում են համեղ պատրաստված ուտելիքը՝ գեղեցիկ հարդարված սեղանի շուրջ: Նրանք սնվելը չեն դիտում  որպես միայն կշտանալու գործընթաց, այն համարում են ծիսակարգ, արդյունքում՝ ունեն նրբագեղ կազմվածք:

600x580

2. Փոքր չափաբաժիններ: Ճապոնուհիները սիրում են ուտել փոքր ամաններից: Այս հոգեբանական քայլը արդեն հայտնի է բոլորին՝ հենց ամանը դատարկվում է, սնվելու գործընթացը ավարտվում է: Այդ իսկ պատճառով ճապոնուհիները ընտրում են փոքր ափսեներ:

600x580

3. Ոմանք ուտում է հաց, իսկ ոմանք՝ բրինձ: Ճապոնուհիները բրինձ են օգտագործում նախաճաշին, ճաշին և ընթրիքին: Նրանք ուտում են բրինձ յոթ անգամ ավելի,  քան եվրոպացիները: Բրինձն իր մեջ պարունալում է շատ օգտակար ածծխաջրեր և քիչ ճարպ: Այն գերազանց է առողջ սննդակարգի պահպանման և սլացիք կազմվածք ունենալու համար: Դիետաների ժամանակ շատ լավ է օգտագործել շագանակագույն բրինձ՝ առանց որևէ հավելումների և շոգեխաշած:

600x580

4. Շատ բանջարեղեն: Բրինձի հետ մեկտեղ ճապոնուհիները սիրում են մեծ քանակի բանջարեղեն: Պատրաստման ժամանակ նրանք գրեթե կարագ չեն ավելացնում: Օրական պատրաստում են մոտ 5 ճաշատեսակ:

600x580

5. Ճիշտ, թեթև սննունդ: Ինչպես և մեզ մոտ, ճապոնուհիները ունեն թեթև նախաճաշի ժամանակ՝ հիմնական սննունդների միջև ընկած ժամանակահատվածում: Սակայն, ի տարբերություն մեզ, նրանք օգտագործում են հատիկաբույսեր, որոնք քիչ քանակությամբ ճարպ են պարունակում:

600x580

6. Ոչ մի օր՝ առանց ձկան: Մսի փոխարեն ճապոնուհիները նախընտրում են սաղմոն, թյուննոս, ծովատառեխ, քանի որ դրանք պարունակում են օմեգա 3 ճարպաթթուներ։ Վերջիններս լավացնում են սրտի աշխատանքը, բարձրացնում օրագանիզմի կենսունակությունը: Ճապոնուհիները մսից նախընտրում են սոյա:

600x580

7. Մրգային դեսերտ: Սովորական թխվածքի, շոկոլադի և թխվածքաբլիթի փոխարեն ճապոնուհիները նախընտրում են մրգային դեսերտներ, իսկ ցերեկը պարտադիր խմում են կանաչ թեյ:

600x580

Աղբյուր՝ LADYNEWS.am

Просмотров: 634 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...