MENU
Главная » 2016 » Январь » 23 » 11 եղանակ, որոնցով դուք «սպանում եք» ձեր iPhone-ը, նույնիսկ չհասկանալով դա (լուսանկարներ)
loading...
20:58
11 եղանակ, որոնցով դուք «սպանում եք» ձեր iPhone-ը, նույնիսկ չհասկանալով դա (լուսանկարներ)

11 եղանակ, որոնցով դուք «սպանում եք» ձեր iPhone-ը, նույնիսկ չհասկանալով դա (լուսանկարներ)

 

iPhone-ի շատ սեփականատերեր վերաբերվում են իրենց սմարթֆոնին ասես սեփական երեխաների, բայց միևնույն է, դա չի երաշխավորում, որ ճիշտ են օգտագործում դրանք։ Այսինքն՝ նրանք հաճախ անում են ամեն բան, որպեսզի այն կյանքից շուտ հեռանա։

Ձեզ ենք ներկայացնում 11 տարածված սխալ, որոնք ունակ են «սպանելու» iPhone-ները, և բոլորն անում են այդ սխալները։

1. Երբեք չեք անջատում iPhоnе-ը

Իրականում հեռախոսը գոնե շաբաթը մեկ պետք է անջատել, որովհետև եթե Դուք դա չեք անում, ապա լուրջ վնասում եք Ձեր սմարթֆոնի մարտկոցը։ Եթե Ձեր հեռախոսն օգտագործում եք որպես զարթուցիչ, ապա դադարեք անել դա ու փոխարենն օգտվեք սովորական ժամացույց-զարթուցիչներից։ Գոնե երբեմն։

2. Միշտ միացրած եք պահում Wi-Fi-ն ու Bluеtooth-ը

Անջատեք այդ հավելվածներն ամեն անգամ, երբ դրանք Ձեզ պետք չեն։ Դա կանխում է էներգիայի անիմաստ կորուստն ու պահպանում է մարտկոցի աշխատունակությունը։ Նույնն էլ կարելի է ասել մոդուլների վերաբերյալ. որքան ավելի քիչ օգտագործեք, այնքան ավելի երկար դրանք կծառայեն։

3. Օգտագործում եք iPhone-ն էքստրեմալ եղանակային պայմաններում

Ոչ մի սմարթֆոն չի ստեղծվել ուժեղ շոգին կամ սառնամանիքին դիմակայելու համար։ Օրինակ՝ նույն այֆոնները նախատեսված են 0-35 աստիճան ջերմության պայմաններում աշխատելու համար։ Եթե այն չափազանց տաքանա արև տակ, ապա կվնասի հեռախոսի մարտկոցը ու նույնիսկ կարող է պայթեցնել այն, և նման դեպքերը քիչ չեն։

Այնպես որ, պահեք հեռախոսը Ձեր գրպանում, եթե արդեն շատ շոգ է կամ շատ ցուրտ, ու երբեք մի՛ թողեք հեռախոսն արևի ուղիղ ճառագայթների տակ։ Բնականաբար, անձրևի տակ էլ օգտագործել հեռախոսը խորհուրդ չի տրվում։

4. Դուք iPhone-ը լիցքավորում եք ամբողջ գիշեր

Սա նույնպես խիստ վնասակար է Ձեր հեռախոսի համար, որովհետև այս կերպ մարտկոցը լիցքավորվում է 100%-ով, ու այդ վիճակում այն շատ ավելի արագ է սպառում իր աշխատունակության ռեսուրսը։ Աշխատեք հնարավորության դեպքում անջատել հեռախոսը լիցքավորիչից մինչև լրիվ լիցք հավաքելը։

5. Դուք սպասում եք, որ հեռախոսի լիցքը հասնի 0%, իսկ հետո լիցքավորում եք մինչև 100%

Ժամանակակից մարտկոցները բջջային գաջետներում դրա կարիքը չունեն։ Ավելին, լիթիումային մարտկոցները, որոնք կիրառվում են վերջին տարիներին, դա ընդհանրապես չեն սիրում։ Օպտիմալ լիցքը 50-80% սահմանն է։ Դրանից ավելն ու դրանից պակասը վնասում են մարտկոցը։

6. Դուք օգտագործում եք ոչ օրիգինալ լիցքավորիչներ

Սա անում են շատ ու շատ այֆոնասերներ, քանի օր օրիգինալ լիցքավորիչների լարերն արագ են փչանում ու բավականին թանկարժեք են։ Այնուամենայնիվ, հնարավորինս զերծ մնացեք ոչ օրիգինալ լիցքավորիչ սարքեր օգտագործելուց։ Դա հենց այն դեպքն է, երբ ասում են, որ ագահը երկու անգամ է վճարում։ Անհասկանալի ծագման լիցքավորիչը գրեթե երաշխավորված մահապատիժ է Ձեր հեռախոսի մարտկոցի համար և նույնիսկ կարող է պայթեցնել այն։

7. Երբեք չեք մաքրում Ձեր հեռախոսը

Ձեր հեռախոսի մակերևույթին շատ ավելի շատ բակտերիաներ կան, քան Դուք եք կարծում։ Իրականում Ձեր հեռախոսի վրա ավելի շատ բակտերիաներ կան, քան զուգարանակոնքի վրա կամ էլ շան կերակրատաշտում։
Apple-ը խորհուրդ է տալիս պարբերաբար մաքրել դրանք հատուկ կտորով՝ սեփական առողջության ու հեռախոսի երկարակեցության համար։ Հատկապես սա կարևոր է լիցքավորման բնիկի պարագայում։ Եթե այն փոշի է կուտակում, ապա կարող է փչացնել հեռախոսը։ Օգտագործեք ատամի չոփիկներ ու հատուկ ասեղներ։

8. Փողոցում քայլելիս Դուք հեռախոսը ձեռքում եք պահում

Փողոցային գողությունների գլոբալ ցուցանիշի 40 տոկոսը բաժին է ընկնում հենց այֆոններին, այնպես որ, զգույշ եղեք այն հանրային վայրերում օգտագործելիս։

9. Դուք չեք օգտագործում էկրանի արգելափակում

 

Չնայած այֆոնների սեփականատերերի 50 տոկոսը չի անում դա, անպայման գաղտնագրով արգելափակում դրեք Ձեր հեռախոսի վրա, այլապես հանցագործները կարող են գողանալ Ձեր անձնական տվյալներն ու կօգտվեն ինտերնետ-բանկինգից ավելի շուտ, քան Դուք կհասցնեք ինչ-որ բան անել։

10. Դուք թույլ եք տալիս բոլոր հավելվածներին օգտագործել գեոլոկացիայի ֆունկցիան

Երբեք մի արեք դա։ Թույլ տվեք այդ ֆունկցիան միայն նավիգացիոն ծրագրերի համար և գուցե նաև Uber-ի։ Հակառակ դեպքում Ձեր մարտկոցի լիցքը կսպառվի 1,5-2 անգամ ավելի արագ։

11. Դուք թույլ եք տալիս հավելվածներին ռմբահարել Ձեզ ծանուցումներով

Իհարկե, որոշ ծանուցումներ պետք են, բայց Դուք կարող եք արգելել ծրագրերի մեծ մասին ծանուցումները տեղադրել գլխավոր էկրանի վրա։ Այս կերպ Դուք ոչ միայն կխնայեք լիցքը, այլև ավելի հեշտ կկենտրոնանաք նրա վրա, ինչով զբաղվում եք Ձեր հեռախոսով։

 

Просмотров: 582 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...