MENU
Главная » 2016 » Январь » 5 » Մասնագետները պարզաբանել են, թե որ կողքի վրա է անհրաժեշտ պառկել՝ առողջ քուն ունենալու համար
loading...
01:04
Մասնագետները պարզաբանել են, թե որ կողքի վրա է անհրաժեշտ պառկել՝ առողջ քուն ունենալու համար

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ քունը մարդու ֆիզիկական ու հոգեկան առողջության ամենակարևոր գործոններից մեկն է։ Ինչևէ, քչերն են, որ գիտեն, որ քնի որակը նույնպես չափազանց կարևոր է։ Բազմաթիվ գիտական հետազոտությունների համաձայն՝ քնի ընթացքում մեր ընդունած դիրքից է կախված մաշկի, մարսողական համակարգի և նույնիսկ իմունիտետի վիճակը։

Իրականում, քնելու ժամանակ ընդունած դիրքերը կարող են բազմազան լինել. փորի, մեջքի վրա, աջ կամ ձախ կողքի վրա։

Մեջքի վրա դիրքում քնելը կարող է խռռացնելու պատճառ դառնալ, դժվարացնել շնչելը, իսկ դա վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր տառապում են ասթմայից կամ ապնոէից (շնչառության ժամանակավոր դադար)։ Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր մեջքի վրա են քնում, արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեն, իսկ դա բարձրացնում է շնչառակական հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը։

♦ Աջ կողմի վրա պառկելը կարող է հանգեցնել մարսողական խնդիրների։ Ավշային համակարգի աշխատանքի դանդաղեցումը կանգնեցնում է օրգանիզմից թույների արտազատման գործընթացը, ինչը բարձրացնում է որևէ մահացու հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը։

♦ Ձախ կողմի վրա քունն ամենաօգտակարն է համարվում։ Այն ակտիվացնում է մարսողական համակարգի աշխատանքը, հատկապես՝ ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, ինչպես նաև օգնում է ավշային համակարգին օրգանիզմից արտազատել տոքսինները։

Մեթոդներ, որոնք կօգնեն ավելի հեշտ ընդունել այս դիրքը

1. Պառկիր այնպես, որ ձախ մասում ավելի շատ տեղ լինի։ Այդ դեպքում աջ կողմի վրա պառկելն անհարմար կթվա, և դու կշրջվես ձախ կողմի վրա։

2. Գիշերային լամպ դիր մահճակալի աջ հատվածում։ Քնած ժամանակ դու ենթագիտակցորեն կցանկանաս հեռու մնալ լույսից, և ավելի հարմար կլինի շրջվել ձախ կողմի վրա։

3. Աջ կողմում մեջքի հատվածի մոտ մեծ բարձ տեղադրիր։ Սա կկանխի աջ կողմ շրջվելը կամ կդժվարացնի աջ կողմի վրա պառկելը, հետևաբար դու ավելի արագ ձախ կողմի վրա կշրջվես։

Ինչևէ, որ կողմի վրա էլ պառկես, կարևորն ամբողջական քուն ստանալն է, քանի որ հենց դա է ամուր առողջության գաղտնիքը. այն աշխատունակության, բարձր իմունիտետի և երկարակեցության գրավականն է։

Просмотров: 10556 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...