MENU
Главная » 2015 » Декабрь » 26 » ՈՎՔԵՐ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ ՏԳԵՂ ԱՂՋԻԿՆԵՐԻ
loading...
18:15
ՈՎՔԵՐ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ ՏԳԵՂ ԱՂՋԻԿՆԵՐԻ
Megan Fox attends the premiere of the movie Megan Fox attends the premiere of the movie "Eagle Eye" held at the Mann's Grauman Chinese Theatre in Hollywood. Los Angeles, September 16, 2008. (Pictured: Megan Fox). Photo by Lionel Hahn/AbacaUsa.com

Wnews.am-ը ներկայացնում է ռուս հայտնի բլոգերներից մեկի գրառումը գեղեցիկ և տգեղ կանանց վերաբերյալ, որը մեծ քննարկումների առիթ է դարձել ռուս օգտատերերի շրջանում, հետաքրքրիր է, թե մենք՝ հայերս, ինչպես ենք վերաբերում այս հարցին: Ի դեպ՝ նյութի հեղինակը տղամարդ է:

Ես միշտ սիրահարվում եմ ամենագեղեցիկ աղջիկներին: Եվ երբեք նրանց հետ խնդիրներ չեմ ունեցել:  Այսինքն, եթե աղջիկն ինձ հետաքրքրեց, մենք սկսում ենք շփվել և եթե այդ ընթացքում իմ հետաքրքրությունը նրա հանդեպ չի պակասում, մեր հարաբերությունները զարգանում են:

Ճաշակի հարցում ես շատ բծախնդիր եմ:  Ոչ բոլոր գեղեցիկ աղջիկները կարող են ինձ հետաքրքրել, բայց ես տարբերում եմ գեղեցիկներին , տգեղներից:

Նրանց, ում ես ընտրել եմ, միշտ ունեցել են շաաատ երկրպագուներ: Այսինքն, տղամարդկանց մեծ մասը ևս ցանկանում էին այդ աղջիկներին և մեր ճաշակներն այդ հարցում համընկնում էին:

Գեղեցիկ և տգեղ  կանանց  տեղն իմ կայքում  500/1 հարաբերությամբ է եղել: Ոմանց մոտ կարող է 10/1  լինել, բայց եթե տգեղ կանանց թիվը տղամարդու կյանքում ավելին է եղել,  քան գեղեցիկներինը, ուրեմն նա ընդամենը բնազդներով է շարժվում և նրա համար տարբերություն չկա , թե ում հետ…:

Ամեն դեպքում, տգեղ կանայք ևս գտնում են իրենց համար տղամարդ, սիրահարվում են, ամուսնանում են, երեխաներ են ունենում:

Ես դեռ հասկանում եմ, որ հմայիչ աղջիկը մի քանի տարի  հետո գիրանում է, ու տղամարդը պետք է մնա նրա հետ և հոգ տանի, քանի որ այդպիսին են հասրարակության պահանջները և իր ամուսնական խոստումը: Ի վերջո, ճիշտ չէ գիրանալու համար վռնդել նրան տնից, բայց ես չեմ հասկանում, երբ հենց սկզբում տղամարդն ընտրում է տգեղ կնոջ: Տեսնում ես չէ, որ նա գեղեցիկ չէ, բայց ամուսնանում ես նրա հետ՝  հետո ողջ կյանքում նայելով գեղեցիկ աղջիկների ետևից:

Ինչու հենց սկզբից չընտրել գեղեցիկ աղջկա: Հենց բնազդաբար տղամարդը պետք  է ընտրի գեղեցիկ կնոջ. չէ որ նա ընտրում է իր երեխաների մորը. գեղեցիկ, առողջ, լավ գենետիկայով:

Եվ այսպես ես հարց ունեմ տգեղ կանանց ընտրող տղամարդկանց. Ինչու եք դուք նրանց ընտրել, կարող եմ առաջարկել  իմ պատասխանները.

1.տգեղ կանայք ավելի հասանելի են
2. գեղեցիկ կանայք բոլորն անբարոյական են
3.տգեղներն ավելի լավն են անկողնում
4. գեղեցիկները հիմար են
5. հարբած էի և նա հղիացավ…
6.խղճահարությունից
7. տարբերակ չունեի
8 ………  Կամ պատասխանները, որոնք ստացել եմ ընկերներիս շրջանում

8. տգեղներն իրենք են ընտրում
9.հաշվարկով
10.տգեղ կանայք չեն լինում
11. հավես չունի  (գեղեցիկ կանանց համար պետք է անընդհատ պայքարել, ապացուցել, որ դու ամենալավն ես)
12.սեփական կինը չպետք է միշտ փայլի (!!!)
13.ճաշակ չունենալու պատճառով (կան մարդիկ, ովքեր չգիտեն, որ բոլորն իրենց կնոջը համարում են տգեղ)
14.ծնողները ստիպեցին
15. տգեղների մեջ էլ հետաքրքիր բան կա
16. տգեղներն ավելի սեքսուալ են

Որոշ պատասխաններ ինձ մտածելու տեղիք տվեցին  ու, այնուամենայնիվ , ես չեմ հասկանում, ինչու են տղամարդիկ ընտրում տգեղ կանանց։

Просмотров: 1390 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...