MENU
Главная » 2015 » Декабрь » 21 » Չափազանց արդյունավետ միջոց մազերի աճը խթանելու համար
loading...
14:27
Չափազանց արդյունավետ միջոց մազերի աճը խթանելու համար

Չափազանց արդյունավետ միջոց մազերի աճը խթանելու համար

 

Գեղեցիկ վարսերը գեղեցիկ արտաքինի ամենակարևոր մասն են կազմում։ Ներկայացնում ենք մազերի համար մի դիմակ, որը խթանում է մազերի աճը՝ այն դարձնելով մաքուր, խոնավացած և փայլուն։ Այս դիմակը նաև հեռացնում է մազերի ավելորդ յուղը։ Այս մասին գրում է life.panorama.am-ը:

Դիմակի մեջ օգտագործվում է ձու։ Նշենք, որ ամենաբարձրորակ սպիտակուցներն առկա են ձվի մեջ։  Այս դիմակը հարուստ է կալցիումով, սպիտակուցներով։ Մեղրը ևս հարուստ է բազմաթիվ վիտամիններով և խթանում է մազերի աճը։ Մյուս կողմից բանանը հիասքանչ միջոց է մազերի ճյուղավորման դեմ։ Ահա, թե ինչու այս բաղադրիչներով դիմակը չափազանց օգտակար է չոր և վնասված մազերի համար։

Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

• 1 բանան

• 1 ձվի դեղնուց

• 1 ճաշի գդալ մեղր

• ½ բաժակ մուգ գարեջուր։

Պատրաստման եղանակը

Խառնեք բոլոր բաղադրիչները և դիմակը պատրաստ է։ Այն քսեք մազերին և պահեք 1-2 ժամ։ Այնուհետ լվացեք մազերը սովորականի պես։ Դիմակը խորհուրդ է տրվում կատարել շաբաթը մեկ անգամ։

Աղբյուրը` http://life.panorama.am/hy/news/2015/11/...
Просмотров: 5256 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...