MENU
Главная » 2015 » Декабрь » 21 » Բժիշկը խորհուրդ տվեց քնելուց առաջ թաց գուլպաներ հագնել. երբ իմանաք, թե ինչու, դուք էլ անպայման կանեք դա
loading...
14:18
Բժիշկը խորհուրդ տվեց քնելուց առաջ թաց գուլպաներ հագնել. երբ իմանաք, թե ինչու, դուք էլ անպայման կանեք դա

Բժիշկը խորհուրդ տվեց քնելուց առաջ թաց գուլպաներ հագնել. երբ իմանաք, թե ինչու, դուք էլ անպայման կանեք դա

 

Ցրտերն արդեն վրա են հասել, ու դրանց հետ բացվել է նաև հարբուխի ու մրսածության շրջանը։ Համաձայնվեք, որ փակ քիթը շատ անհարմարություններ է պատճառում։ Հարբուխով հիվանդանալու հավանականությունն աճում է դեկտեմբեր-մարտ ամիսներին, ու հենց դրա համար էլ ակտուալ ենք համարում ներկայացնել 10 արդյունավետ եղանակ՝ այս անախորժությունների դեմ պայքարելու համար։

1. Քթի լվացում աղաջրովԿարող է տարօրինակ հնչել, բայց սա իսկական փրկություն է լցված քիթ ունենալու պարագայում։ Պարզապես լուծեք 4 թեյի գդալ աղ ու 1/4 գդալ սոդա մեկ բաժակ տաք ջրում։ Այնուհետև փակեք մի ռունգը և մյուսի մեջ կաթացրեք ստացված լուծույթը։ Այնուհետև առաջ թեքվեք՝ հնարավորություն տալով հեղուկին ներթափանցել քթանցքի մեջ։ Պրոցեդուրայի ընթացքում շնչեք բերանով։ Լվացումների պարբերականությունը պետք է կազմի օրական 2-3 անգամ, և դրանք պետք է կրկնել այնքան ժամանակ, մինչև քթի փակվածությունը վերջնականապես անցնի։

 

промывание носа

2. Կոկորդի ողողում

Մենք բոլորս էլ գիտենք, որ կոկորդի ողողումն աղաջրով թուլացնում է ցավը։ Սակայն այս մեթոդը կարող է նաև կանխարգելել հիվանդությունը։ Գիտնականներն ապացուցել են, որ այն մարդիկ, ովքեր պարբերաբար ողողում են կոկորդն աղաջրով, ավելի հազվադեպ են հարբուխով հիվանդանում։

полоскание горла

3. Տաք ըմպելիքներ

Տաք ըմպելիքը թույլ է տալիս բացել քիթը, խուսափել ջրազրկումից ու հաղթահարել մրսածության առաջին ախտանիշները։ Քնելուց առաջ անպայման մեկ գավաթ թեյ խմեք։ Ցանկալի է, որ դրա մեջ մեկ գդալ մեղր ու մեկ կաթիլ օղի լինի։

горячий напиток

4. Թաց գուլպաներ

Առաջին հայացքից միանգամայն տարօրինակ է թվում, բայց թաց գուլպաներն օգնում են նվազեցնել ջերմությունը և ձերբազատվել մրսածությունից, քանի որ արյան հոսքը դեպի վերջույթներ ավելի կինտենսիվանա, և որպես հետևանք՝ կարագանա արյան շրջանառությունը։ Սկզբում ոտնաթաթերը դրեք տաք ջրի մեջ, հետո թրջեք գուլպաները սառը ջրում, քամեք դրանք ու հագեք քնելուց առաջ։ Չմոռանաք թաց գուլպաների վրայից հագնել բրդե չոր գուլպաներ։

носки

5. Սառեցված ոլոռ

Լցված քթի պարագայում խորհուրդ է տրվում քթին ինչ-որ սառը բան դնել։ Դա կարող է լինել սառեցված ոլոռով լցված փաթեթ, որն ավելի հարմար կլինի ու կգրկի Ձեր քիթը։

замороженный горох

6. Լիմոնադ

Այս զովացուցիչ ըմպելիքը հիանալիորեն մաքրում է մեր օրգանիզմն ու պայքարում է մրսածության ու հարբուխի դեմ՝ բարձրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը։ Պարզապես ավելացրեք կիտրոնի հյութին մի քիչ մեղր ու Ձեր ճաշակով բացեք լուծույթը ջրով։

лимонад

7. Քսուկ

Քթի տակ մենթոլի քսուկի բարակ շերտ քսեք, ու դա էապես կբարելավի Ձեր շնչառությունը։

мазь для носа

8. Գոլորշի

Լցրեք տաք ջուր տարայի մեջ ու շնչեք դրա գոլորշին։ Այս պրոցեդուրան, որը կոչվում է նաև ինգալյացիա, էապես բարելավում է շնչառությունը։

лечение паром

9. Բարձեր

Երբ դու մրսած ես, ու ցավում է կոկորդդ, ապա ավելի լավ է քնել ոչ հարթ մակերևույթի վրա, քանի որ դա միայն ավելի կբարդացնի շնչառությունը։ Ուստի լավ գաղափար կլինի գլխի տակ մի քանի բարձեր դնել։

подушки

10. Վիտամիններ

Մի մոռացեք օգտագործել վիտամին С և D-ով հարուստ մթերքներ։ Դա ամրապնդում է դիմադրողականությունը։

витамины

11. Ճիշտ սնունդ

Շատ մթերքներ օգնում են հարբուխի դեմ պայքարում. գազար, բանան, հոն, շագանակագույն բրինձ, քաղցր պղպեղ, մանանեխ և այլն։

Բժիշկները խորհուրդ են տալիս մրսածության առաջին ախտանշանների պարագայում հրաժարվել սպիտակ գույնի ցանկացած սննդամթերքից՝ շաքար, կաթ, պանիր, քաղցրացնող լուծույթներ, քանի որ դրանք ճնշում են մեր օրգանիզմի դիմադրողականությունը։

полезная еда

 

Просмотров: 6515 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...