MENU
Главная » 2015 » Август » 24 » «Ինչի՞ չեն ուզում, որ Վազգեն Սարգսյանի մասին ասվի այն ամենը, ինչի պատճառով էլ իրեն վերացրին». Արկադի Տեր-Թադեւոսյան
loading...
21:29
«Ինչի՞ չեն ուզում, որ Վազգեն Սարգսյանի մասին ասվի այն ամենը, ինչի պատճառով էլ իրեն վերացրին». Արկադի Տեր-Թադեւոսյան
«Ինչի՞ չեն ուզում, որ Վազգեն Սարգսյանի մասին ասվի այն ամենը, ինչի պատճառով էլ իրեն վերացրին». Արկադի Տեր-Թադեւոսյան
 

ԳԱԼԱ-ն օրեր առաջ զրուցել էր  Շուշիի և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի հետ, ինչը քննարկումների և նույնիսկ շահարկումների լայն առիթ ստեղծեց, ուստի ԳԱԼԱ-ն կրկին զրուցել է Կոմանդոսի հետ՝ ճշտելու համար՝ արդյո՞ք դրանք պահի տակ ասված խոսքեր էին:

– Պրն. Թադևոսյան, որոշ մարդիկ արտահայտվեցին, որ դուք կուսակցությունների պատվեր եք կատարում և նպատակ ունեք սևացնել Վազգեն Սարգսյանի հիշատակը, ի՞նչ կասեք այս ամենի հետ կապված:

– Դե քանի որ իրենք մի քանի կուսակցական պատկանելություն են ունեցել, դրա համար էլ ով ինչ ասում է կուսակցության հետ են կապում: Ես երբեք որևէ կուսակցության պատվեր չեմ կատարել, անկախ մարդ եմ, եթե որևէ կուսակցության մեջ էլ մասնակցություն եմ ունեցել, եղել է ընդամենը այն, որ ինչ-որ հորդորով կարողանամ օգտակար լինել, երբեք ուրիշների նման չեմ եղել. գումարներ, տներ ու գործարաններ չեմ ուզել:

Բա ի՞նչ պետք է անեն իրենք, պետք է Վազգենին պաշտպանեն, սրբացնեն, բայց դրանով էնքան էլ օգուտ չեն բերում Վազգենի պատվին ու հիշատակին:

Նորից եմ ասում՝ Վազգենն էն մարդն է եղել, որ շատ գործ է արել Հայաստանի համար, կռվի տարիներին զենք, զինամթերք, գումարներ է բերել, ապրանքներ, որ մեր երկիրը կարողանար դիմակայել Ադրբեջանի ագրեսիային: Վազգենը մեր պատմության մեջ մեծ դեր է ունեցել, բայց պետք է ռեալ խոսենք, թե ինչ լավ բաներ է արել ու ինչ վատ բաներ:

Էդ թերության մասին որ ասում ես, էդ մարդիկ սկսում են` իրավունք չունես Վազգենի մասին վատը խոսաս, երբ Վազգենի մասին որոշ բաներ բարձրաձայնում եմ, դա միայն իմ կարծիքը չէ, ես ընդհանուր կարծիքներ եմ ասում:

Այն մարդիկ, ովքեր ուզում են Վազգենի անունը սրբացնեն, ասեն, որ ինքը ամեն ինչ ճիշտ է արել, ասեմ, որ սուրբ մարդ չկա, ինքը նորմալ մարդ է եղել ու բոլորի նման էլ սխալվել է:

Ես չեմ հասկանում էդ մարդկանց, ինչի չեն ուզում, որ Վազգեն Սարգսյանի մասին ասվի այն ամենը, ինչի պատճառով էլ իրեն վերացրին, ես դրա մասին եմ ուզում իմանամ` ո՞վ է իրան պաշտպանողը, որ չի ուզում էս թեմայից խոսամ:

Աղբյուրը  http://168.am/2013/08/24/267264.html 

Просмотров: 10919 | Добавил: Mancho | Рейтинг: 3.0/3
loading...