MENU
Главная » 2015 » Январь » 9 » ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 09-01-2015
loading...
16:33
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 09-01-2015

 

Խոյ ( 21.03-20.04)

 

     Այսօր Դուք մեծ ջանքեր կգործադրեք ինչ-որ խնդրի լուծման համար: Հավանական է` հարկ լինի ուղեղային գրոհ կազմակերպել: Առավոտյան շոկոլադ կերեք` կօգնի:

 


Ցուլ (21.04-21.05)

 

     Այսօր ստիպված կլինեք շրջապատի մարդկանց հանրամատչելի բացատրել բավականին բարդ, ամենայն հավանականությամբ, նրանց համար անհասանելի բաներ: Եթե գոնե մեկը հասկանա` համարեք, որ Դուք հերոս եք:

 


Երկվորյակ (22.05-22.06)

 

     Այսօր կարող եք դժվարություններ ունենալ մտերիմների հետ շփումներում: Նրանցից մի պահանջեք չափից ավելին:

 


Խեցգետին (23.06-23.07)

 

     Դուք հակում ունեք կյանքից (համապատասխանաբար` Ձեզնից) պահանջել չափազանց շատ: Չարժե այդպես սպառեք Ձեզ, կյանքից ստացված հաճույքը կարելի է երկարաձգել:

 


Առյուծ (24.07-24.08)

 

     Չարժե ավելի շատ հարցեր տալ, քան կարող են մարսել Ձեր զրուցակիցները: Հիշեք` չմարսված  հարցերը ծայրահեղ վտանգավոր են նրանց առողջության համար: Իսկ Ձեր ինչի ՞ն են պետք հիվանդ զրուցակիցներ:

 


Կույս ( 25.08-23.09)

 

     Այս օրը, ամենայն հավանականությամբ, կարող է նշանավորվել նոր ծանոթությամբ, որը հետագայում կարող է վերաճել ամուր ընկերության: Թեև, դրանից դժվար չէ խուսափել` բավական է ողջ օրը տնից դուրս չգալ: 

 


Կշեռք ( 24.09-23.10)

 

     Այսօր հեռու մնացեք մարդկային մեծ կուտակումներից: Այժմ շատ հավանական են ամենատարբեր բռնկումները, որոնց կիզակետում լինելը Ձեզ հակացուցված է: Հայտնվելով դրանց մերձակայքում, Ձեզ դժվար կլինի ձեռնպահ մնալ մասնակցությունից:

 


Կարիճ (24.10-22.11)

 

     Մի վախեցեք հայտնել Ձեր զգացմունքները նրան, ում հանդեպ տածում եք դրանք (սա վերաբերում է ցանկացած տիպի զգացմունքին): Այսօր հենց այն պահն է, երբ դա պետք է անել:

 


Աղեղնավոր ( 23.11-22.12)

 

     Այսօր մեծ սխալ կգործեք, եթե մեկ ակնթարթ անգամ տրվեք զգացմունքներին` անկախ նրանից` Ձեր, թե ուրիշի: Ձեզ օգնության կգա սառը (չշփոթեք մրսածի հետ) գլուխը:

 


Այծեղջուր (23.12-20.01)

 

     Կեղծ քայլերը կարող են վերջ դնել հարաբերություններին, ճիշտը`ամրացնելն ու դրանք ավելի բարձր մակարդակի բարձրացնելն է: Ամենակարևորը` մտերիմ մարդուն վստահեն է:

 

Ջրհոս (21.01-19.02)

 

     Հավաքեք Ձեր ողջ զգացմունքները և դրանք ուղղորդեք ընթացիկ գործերին: Ավելիի համար դրանք, միևնույն է, պետք չեն գա:

 


Ձուկ (20.02-20.03)

 

     Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում գործել Ձեր սահմանած կանոններով, նրան ստիպելու հարկ չկա:  Ձորձեք այսօր ավելացնել Ձեր հեղինակությունը` այն կարող է ծաղկել:

 

Просмотров: 950 | Добавил: Mancho | Рейтинг: 5.0/1
loading...