MENU
Главная » 2015 » Январь » 4 » ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 05-01-2015
loading...
23:10
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 05-01-2015
 

Խոյ ( 21.03-20.04)

 

     Այսօր Դուք հիացմունք  կառաջացնեք և հնարավոր է` ստանաք ինչ-որ հատուկ առաջարկ: Նույնիսկ կարճատև  ճամփորդություները բարեհաջող կլինեն:  Ձեր անհավասարակշռված և կամակոր հոգեվիճակը կփորձեք մեղմել այն մարդկանց հետ շփումով, ովքեր Ձեր նկատմամբ բարյացակամ  են տրամադրված:

 


Ցուլ (21.04-21.05)

 

     Ձեզ սպասում է վառ և երջանիկ օր: Նոր նախաձեռնություններն ավելի լավ է տեղափոխել  օրվա երկրոդ կեսին: Ձեզ նորից կայցելի վաղեմի և գրեթե մոռացված սերը: Եվ նորից կվերադառնան Ձեր աստղաշատ գիշերները:

 


Երկվորյակ (22.05-22.06)

 

     Այսօր ոչինչ չի խանգարի Ձեր ցանկությունների իրականանալուն: Օրվա գլխավոր ձեռքբերումը  կլինի այն, որ Դուք կկարողանաք  ծիծաղել  ինքներդ  Ձեր վրա:

 


Խեցգետին (23.06-23.07)

 

     Այսօր ցանկալի չէ սկսեք նոր գործ: Ամենաշատը, ինչով կարող եք զբաղեցնել ձեռքերը`  (գլուխը ավելի լավ է հանգիստ թողնել) տնային հոգսերն են:

 


Առյուծ (24.07-24.08)

 

     Ձեր բոլոր մտքերն ու զգացմունքներն ամբողջությամբ զբաղված  կլինեն  նրանով, ինչը վերջերս  Ձեզ բոլորովին  չէր հետաքրքրում: Թույլ տվեք  այդ զգացմունքներին Ձեզ  ուղղորդելու դեպի  նորը և հիանալին:

 


Կույս ( 25.08-23.09)

 

     Հնարավոր է բարդություններ լինեն գործընկերների, ամուսնու և ընտանիքի անդամների հետ: Ձեր հարաբերությունները կարող են սրվել ինչ-որ նոր տեղակության պատճառով, որը կփոխի Ձեր  հայացքները  նախկին շփուններում:

 

Կշեռք ( 24.09-23.10)

 

     Միջավայրն ընտրելիս եղեք ուշադիր և զգոն: Այս երեկոն ավելի լավ է անցկացրեք  այն մարդկանց հետ,  ովքեր Ձեզ մտերիմ են, իսկ աղմկոտ և խորթ միջավայրի մարդիկ ոչ մի հաջողություն չեն բերի:

 


Կարիճ (24.10-22.11)

 

     Ձեր կյանքում նոր փուլ է սկսում: Դուք երկար ժամանակ ու ջանք եք ներդրել, որպեսզի լինեք Ձեր   տեղում: Կարող եք օգտագործել նախկին հմտությունները և կյանքի փորձը,  որպեսզի կառուցեք բացարձակապես նոր կյանք:

 


Աղեղնավոր ( 23.11-22.12)

 

     Դուք կարող եք աշխատել նույնիսկ ամբողջ գիշեր, սակայն դրա անհրաժեշտությունը չկա: Իրավիճակը բարեհաջող է դասավորվում, և դուք ունեք այնքան էներգիա, որքան Ձեզ հարկավոր է:

 


Այծեղջուր (23.12-20.01)

 

     Դուք միշտ պայքարում եք  սեփական արժեքների համար, եթե նույնիսկ դրանք փոփոխվում են` ինչպես կլինի այսօր: Հենց գործընթացը հասնի ավարտին՝ կկարողանաք  ամեն ինչը դնել իր տեղերում, եթե նույնիսկ դա որոշակի ջանքեր պահանջի:

 


Ջրհոս (21.01-19.02)

 

    Ինչ կարիք կա փորձելու  բարելավվել այն, ինչն արդեն լավ է աշխատում: Մի փնտրեք բարին արդեն բարիների մեջ, հնարավոր է` մնաք կոտրած տաշտակի առջև:

 

Ձուկ (20.02-20.03)

 

     Ձեր մտքի թռիչքները կգերազանցեն Ձեր օրգանիզմի հնարավորությունները: Դուք կարող եք գերլարվածություն ստանալ:

 

Просмотров: 791 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...