MENU
Главная » 2015 » Январь » 4 » 10 հետաքրքիր փաստեր երազների մասին
loading...
17:32
10 հետաքրքիր փաստեր երազների մասին

 1. Դուք անշարժանում եք երազի ընթացքում Անհավատալի է, սակայն երազի ամբողջ ընթացքում մեր մարմինը անշարժանում է` հավանաբար երազի ազդեցությամբ մեր կատարած շարժումները կանխելու համար: Քնելու ընթացքում նյարդերը նշաններ են ուղղարկում ողնուղեղին, որը ստիպում է ողջ մարմնին հանգստանալ, իսկ այնուհետև մեր մարմինը ամբողջովին անշարժանում է: 2. Արտաքին գործոնները ազդում են մեր երազների վրա Սա կոչվում է երազի ընդհանրություն և մի այնպիսի փորձառություն է, որ բոլորս էլ ունեցել ենք, ինչպես, երբ իրական ձայնը լսվել է մեր երազում ու դարձել դրա մի մասը; Նմանատիպ երազների թվին են պատկանում նաև այն դեպեքերը, երբ դուք ֆիզիկապես ուզում եք խմել և երազում տեսնում եք, որ խմում եք մի մեծ բաժակ ջուր: 3. Ծխելը թողած մարդիկ ավելի պայծառ երազներ են տեսնում: Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխել են, իսկ հետո թողել, տեսնում են ավելի պայծառ երազներ: Ծխողների, ովքեր չեն ծխել արդեն 1-4 շաբաթ, 33 տոկոսը առնվազն մեկ երազ է տեսնում ծխախոտի մասին: Երազների մեծ մասում այդ մարդին տեսել են իրենց ծխելիս և ունեցել բավականին բացասական զգացումներ, ինչպես, օրինակ, մեղքի զգացում և խուճապ: Այդիպիսի երազները հիմնակում առաջանում էին նիկոտինի բացակայության հետևանքով: Այդպիսի երազները գնահատվում են որպես ավելի պայծառ և համարվում են ծխելը թողելու առաջին վառ ախտանիշներից մեկը: 4. Երազները այն բանի մասին չեն, ինչի մասին են… Եթե դուք երազում տեսնում եք ինչ-որ կոնկրետ առարկա, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազները խոսում են նշանների լեզվով: Ձեր անգիտակից մտքերը փորձում են նմանեցնել այդ առարկան մեկ ուրիշի, որին նմանեցնում են: Օրինակ` մրջյունները նման են մեքենաների, որ երբեք կանգ չեն առնում:   5. Ոչ բոլորի երազներն են գունավոր Հեռատես մարդկանց 12 տոկոսի երազները սև ու սպիտակ են: Մնացած մասի երազները գունավոր են: Մարդկանց երազների թեմաները մեծ մասը նույնն է. դպրոց, աշխատանք, հետապնդվելը, ընկնելը, ուշանալը, կենդանի մարդկանց մահանալը և այլն: Սակայն դեռևս անհայտ է, թե արդյոք երազի էմոցիոնալության աստիճանը ազդո՞ւմ է երազի գունավոր կամ անգույն լինելու վրա, թե` ոչ:   6. Մենք երազում տեսնում ենք միայն այն, ինչ գիտենք Մեր երազները լի են անծանոթ դեմքերով; Իսկ դուք գիտե՞ք , որ դրանք այն մարդիկ են, ում դուք ամեն օր տեսնում եք, սակայն չեք հիշում, իսկ ձեր ուղեղը հիշում է: Սարսափելի մարդասպանը կարող է պարզապես լինել այն երիտասարդը, ով լցրել էր ձեր հայրիկի ավտոմեքենայի վառելիքը, երբ դուք դեռ շատ փոքր էիք: Մենք մեր կյանքում տեսել ենք հարյուր հազարավոր մարդկանց, այնպես որ մենք ունենք անվերջանալի պաշարներ մեր երազների կերպարների համար:   7. Երազները կանխում են հոգեկան ցնցումը Վերջերս կատարված փորձի ժամանակ գիտնականները արթնացնում էին ուսանողներին յուրաքանչյուր երազի առաջին փուլում, սակայն, այնուամենայնիվ, հետո նրանց թույլատրում քնել 8 ժամ: Փորձի մանսակիցները զգում էին հոգնածություն, չէին կարողանում կենտրոնանալ, նյարդայնանում էին ու անգամ հալյուցինացիաներ տեսնում փորձից միայն երեք օր անց: Երբ վերջապես ուսանողներին թույլատրվեց քնել, նրանց քունը տևեց այնքան, որ ընդգրկեց այն ժամանակահատվածը, որ ամեն անգամ արթնացնում էին նրանց գիտնականները,-այս մասին գրում է quello.net:   8. Բոլոր մարդիկ տեսնում են երազներ Բոլոր մարդիկ տեսնում են երազներ, սակայն տղամարդկանց և կանանց երազները տարբերվում են իրարից: Տղամարդիկ հակված են ավելի շատ տեսնել տղամարդկանց, իսկ կանայք` և´ կանանց, և´ տղամարդկանց: Բացի այդ և´ տղամարդկանց, և´ կանանց օրգանիզմում սեռական բնույթի ռեակացիաներ են տեղի ունենում` անկախ նրանից, թե երազը սեռական է, թե ` ոչ:   9. Երազների 90 տոկոսը մարդը մոռանում է: Արթնանալուց հետո 5 րոպեի ընթացքում մենք մոռանում ենք մեր երազների կեսը, իսկ 10 րոպեից հետո` 90 տոկոսը: Անգլիացի հայտնի պոետ Սեմուել Թեյլոր Քոլերիջը մի առավոտ արթնացել էր ֆանտաստիկ երազ տեսնելուց հետո: Նա անմիջապես ձեռքն էր առել գրիչը և սկսել պատկերել այդ «հիանալի տեսիլքը, որ երևացել էր իրեն երազում»: 54 տող գրելուց հետո բանաստեղծը հասկացել էր, որ չի հիշում երազի շարունակությունը: «Քուբլա Խանը», որը այժմ համարվում է համաշխարհային գրականության լավագույն գործերից մեկը, այդպես էլ անավարտ մնաց: Հետաքրքիր է, որ Մերի Շեյլիի աշխարհահռչակ Ֆրանկենշտեյնը ևս ծնունդ է առել իր հեղինակի երազից հետո:   10. Կույրերի երազները Ձեռքբերովի կույրերը տեսնում են պատկերներ երազում: Բնածին կույրերը չեն տեսնում պատկերներ, բայց նրանց երազները չեն զիջում պայծառությամբ: Նրանք երազում զգում են, լսում են և շոշափում են: Տեսնող մարդու համար դա դժվար է պատկերացնել, բայց մարմնի պահանջը հանգստանալու այնքան ուժեղ է, որ այն ֆիզիկապես քնի մեջ պատկերացնում է, այն ինչ կարող է լինել մարդու հետ արթմնի վիճակում: Նյութի աղբյուրը ` YerevanNews.am

Просмотров: 1413 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...