Վանգայի 12-ամյա ժառանգորդուհին սահմռկեցուցիչ կանխագուշակում է արել

Մեծ պայծառատես Վանգայի միակ ժառանգորդուհին՝ ֆրանուհի Կաեդե Ուբերը, 2016 թվականին տհաճ ու ցնցող կանխագուշակում է արել։

Վերերկրային ուժերի հետ զրուցող և ապագան տեսնող Կաեդե Ուբերին դեռ տարիներ առաջ են կնքել որպես մեծ Վանգայի միակ ժառանգորդ։

Նրա ծնունդը կանխագուշակել է ինքը՝ բուլղարացի պայծառատեսը՝ մահվանից առաջ հայտարարելով, որ հեռանալով չի գնա, և յուրահատուկ շնորհի երկրորդ հայտնությունն անպայման տեղի կունենա։

Էզոթերիկ շրջաններում համարվում է, որ Վանգայի հոգին հաստատվել է ֆրանսուհի դեռահասի մարմնում, որը տեսանելու է այնպես, ինչպես նշանավոր բուլղար պայծառատեսը։

Հոկտեմբերի 2-ին Կաեդե Ուբերը տհաճ կանխատեսում է արել․ «Հիվանդություններն ու պատերազմները սահմաններ չեն ճանաչում»,- հայտարարել է աղջիկը։

Կաեդեի պնդմամբ՝ փորձանքը կսկսվի սարսափելի հիվանդությունից, որի դեմ սպեղանի չկա, սկիզբ կառնի Հոնկոնգից։ Դրանից հետո հարավ-արևելյան գրիպը կարող է պատերազմ հայտարարել ամբողջ աշխարհին։

Վիրուսի տարածումը բացառելու համար խորհուրդ է տրվում 2017-ի սկզբին չայցելել այն  երկրները, որտեղ ընդլայնվում է գրիպի սույն տեսակը։ Հիշեցնենք, որ Վանգայի մարգարեության համաձայն, 4599 թվականին մարդիկ անմահություն ձեռք կբերեն, որից առաջ սոսկալի փորձությունների ու արհավիրքների բովով կանցնեն։

2088-ին երևան կգա մի վարակ, որը վայրկենապես մարդկային  կյանքեր կխլի։ Դա զգալիորեն կնվազեցնի մարդկանց թիվը Երկիր մոլորակում։ Ոչ մի դեղորայք ի վիճակի չի լինի փրկել մարդկությանը։ «Հակաթույնը» կհայտնաբերվի միայն երեք հարյուրամյակ անց՝ 2404 թվականին։

Կաեդե Ուբերը 2016-ին կանխատեսել է, որ ԱՄՆ-ում ահաբեկչական  գործողության հետևանքով բազմաթիվ զոհեր կլինեն։

Անդրաշխարհի հետ շփման մեջ գտնվող երիտասարդ կանխագուշակի բազում կանխատեսումների շարքում, թերևս, գլխավոր կանխատեսումը զարհուրելի իրադարձություններն են, որոնք կթափվեն  ԱՄՆ-ի գլխին։ Ուբերի կարծիքով, մինչև ընթացիկ տարվա վերջ այնտեղ բազմաթիվ զոհերով ահաբեկչություն կիրականացվի։

«Մարդկանց կոտորելու են։ Շատ արյուն է թափվելու։ Անհամար զոհեր են լինելու։ Արաբները մահ են սփռելու»,-կանխատեսել է աղջիկը։

Դեռատի կանխագուշակուհու մայրը ասում է, որ վերջին ժամանակներս Կաեդեն մահու չափ վախենում է Մերձավոր Արևելքից ժամանած վտարանդիներից։

Կաեդեն նաև բնութագրել է Հիլարի Քլինթոնին։ Նա պնդում է, որ Քլինթոնը ուժեղ սթրեսների մեջ է, և նրա կողքին մշտապես բուժող բժիշկ կա։ Դեռատի ֆրանսուհու կարծիքով՝ Քլինթոնը մի ամբողջ փունջ հիվանդություններ ունի։

 

loading...
Загрузка...