Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ հանդիպումից

Загрузка...

Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից:

Загрузка...

Դուրս գալով Բաղդասարյանի աշխատասենյակից՝ Փաշինյանը տեղեկացրել է. «Հանդիպման ընթացքում մենք պայմանավորվել ենք կազմակերպել ընդլայնված հանդիպում ՀՀԿ խմբակցության հետ, և Վահրամ Բաղդասարյանը ինձ փոխանցել է, որ իրենց խմբակցությունում նախատրամադրվածություն կա՝ չխոչընդոտել մայիսի 1-ին «ժողովրդի թեկնածուի» ընտրությանը վարչապետի պաշտոնում»,-ասաց Փաշինյանը:

Դիտարկմանը, որ ևս վեց ՀՀԿ-ականի ձայն է պետք ընտրվելու համար, Փաշինյանը նշեց, որ եթե կա այդ նախատրամադրվածությունը՝ չխոչընդոտել քվեարկությանը, նրանք (ՀՀԿ-ն- խմբ.) կքննարկեն և կկայացնեն այնպիսի որոշում, որը խոչընդոտ չի լինի ընտրությանը. «Ապրիլի 29-ին կամ 30-ին կկազմակերպվի ընդլայնված հանդիպում ՀՀԿ խմբակցության հետ»,-տեղեկացրեց Փաշինյանը:

Հարցին՝ «ժողովրդի թեկնածուն» Նիկոլ Փաշինյա՞նն է, Փաշինյանը դրական պատասխան տվեց:

loading...
Загрузка...